Աշխարհ

06.12.2015 14:50


Գերմանական հետախուզությունը «երկակի խաղի» մեջ է կասկածում Թուրքիային

Գերմանական հետախուզությունը «երկակի խաղի» մեջ է կասկածում Թուրքիային

Բունդեսվերը չի պատրաստվում ամբողջ ծավալով ՆԱՏՕ–ի իր թուրք գործընկերներին տրամադրել Սիրիայի և Իրաքի հետախուզական տվյալները՝ կասկածելով, որ Անկարան տարածաշրջանում, հակաահաբեկչական պայքարի քողի տակ, երկակի խաղ է խաղում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Der Spiegel»–ին հղումով։

Գերմանական հետախուզության տվյալներով՝ Թուրքիան ռմբակոծում է ոչ միայն ԻՊ ծայրահեղականների դիրքերը, այլ նաև քուրդ աշխարհազորայինների, որոնք ԱՄՆ գործընկերներն են և ռազմական գործողություններ են ծավալում Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների դեմ։

Այդ հարցի կապակցությամբ էլ բունդեսվերը մտադիր է մանրակրկիտ ուսունասիրել թուրք դաշնակիցներից ստացվող տեղեկատվությունը և չբացահայտել սեփական տվյալները քրդերի դիրքերի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը