Ահաբեկիչը կտրել է Լոնդոնի մետրոյի ուղևորների կոկորդները՝ գոռալով՝ «Սա Սիրիայի համար» (տեսանյութ)
Անհայտ տղամարդը հարձակվել է Լոնդոնի արևելյան մասում գտնվող «Լեյթոնսթոուն» մետրոյի կայարանի անցորդների վրա։ Լոնդոնյան մետրոպոլիտենի ոստիկանության հակաահաբեկչական բաժինը կատարվածն արդեն ահաբեկչություն է որակել։
«НТВ»–ի փոխանցմամբ՝ դանակով զինված տղամարդը հարձակվել է ուղևորների վրա՝ գոռալով՝ «Սա Սիրիայի համար»։ Տղամարդը սկզբում կտրել է ուղորներից մեկի կոկորդը, ապա վիրավորել ևս երկուսի ու շարժվել առաջ։ Սակայն ժամանած իրավապահները հասցրել են կանխել ողբերգությունը՝ ձերբակալելով ահաբեկչին։ Նշվում է, որ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։
Լոնդոնի բնակիչներին կոչ են արել հանգստություն պահպանել և, միևնույն ժամանակ, զգոն լինել։ Քաղաքում ահաբեկչությունների սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարված։

7or.am