ԻՊ–ն ֆինանսական խնդիրներ ունի. ահաբեկիչների աշխատավարձը կրճատել են
Աշխարհում ամենաապահովված ահաբեկչական խմբավորման՝ «Իսլամական պետության» զինյալների մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել Սիրիայում և Իրաքում նրանց դեմ իրականացվող հաջող ռամզական գործողությունների արդյունքում։ Ավիահարվածները խանգարում են ԴԱԻՇ–ի առաջնորդներին ղեկավարել «խալիֆաթի» բնակչությանը (որի թիվը, տարբեր հաշվարկներով, հասնում է 6–9 մլն–ի) և նոր տարածքներ ու ռազմավար ձեռք բերել։
Ինչպես գրում է «ТАСС»–ը՝ «Boston Globe»–ին հղումով, ահաբեկիչներին դուրս են հանել նաև այն բնակավայրերից, որտեղից նրանք հարկեր էին հավաքում, ինչն է՛լ ավելի է վատթարացրել ԻՊ ֆինանսական դրությունը։ Բացի այդ, զինյալների եկամտի մի հսկայական մասն էլ ստացվում էր կողոպուտներից, գույքի բռնագրավումներից, արտեֆակտների վաճառքից։
Հայտնի է, որ մեծ միջոցներ են ծախսվում վարձկանների վրա, որոնց աշխատավարձը 400 դոլարից իջել է 300–ի (ամսական)։
ԱՄՆ ֆիննախի տվյալներով՝ նավթի վաճառքից գրոհայիններն ամսական մոտ 40 մլն դոլար են ստանում, սակայն Սիրիայում ՌԴ ՌՏՈւ գործողությունները զգալի հարված են հասցրել եկամտի այդ աղբյուրին. ռուսական ռմբակոծիչները շարունակում են պարբերաբար ոչնչացնել նավթ տեղափոխող բենզատարները։

7or.am