Լրահոս

06.12.2015 10:37


Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 10:00-ի դրությամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Վարդենիսի, Աբովյանի, Դիլիջանի ոլորանների, Սպիտակի լեռնանցքի և Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վայքի տարածաշրջանում ուժեղ քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը