Քաղաքական

06.12.2015 10:18


Էլեկտրոնային եղանակով հանրաքվեի մասնակիցների թիվը 265 է

Էլեկտրոնային եղանակով հանրաքվեի մասնակիցների թիվը 265 է

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների թիվը 265 է։ Նրանք են ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները, և այն իրավաբանական անձինք, ովքեր աշխատում են արտերկրում գործող ներկայացուցչություններում:

–Շշրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկությանը կարող են մասնակցել ստացիոնար բուժում ստացող քաղաքացիները,-ասել է Ա.Սմբատյանը։

Քվեաթերթիկով ծրարն արկղը նետելուց առաջ այն պարտադիր պետք է դրոշմակնքվի, իսկ շրջիկ արկղի մեջ նետվող ծրարները կնքվում են ընտրատեղամասերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը