Լրահոս

24.11.2009 10:27

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ  խոսնակի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը

Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Ելույթ ունենալով ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստում՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիայի գործընթացներին։

Հ. Աբրահամյանը հանդիպել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ զորակցությունը, որի համար հայտնել է հայկական կողմի երախտագիտությունը: Այդ համատեսքստում նա կարևորել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված արտոնյալ վարկը, որն օժանդակել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներին դիմագրավելուն:

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի, Արցախի հիմնախնդրի շուրջ:

Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ամիսների ընթացքում ՌԴ Պետական դումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ:

Նոյեմբերի 23-ին նաև տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, ով ևս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:

Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր են գնահատել ՀՀ և ԹՀ նախագահների համարձակ համատեղ աշխատանքը և համաձայնել են, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարևան ժողովուրդների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաև փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ և ԹԱՄԺ միջև:

Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփել են հանդիպումը՝ հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։