«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է հանցագործության մասին (լրացվում է)
18:57
34/05, Գյումրի, քաղաքացիներն եկել են քվեարկության, բայց նրանց անունների դիմաց արդեն քվեարկած են եղել նույնականացման քարտերով:
34/28, Գյումրի, թիվ 6 դպրոցում խառնաշփոթ է, նախագահը չի կարողանում վերահսկել իրադրությունը, դիտորդներին ահաբեկում են, դուրս են տարել ծրարները կնքելու կնիքը:
18:49
08/25, հրել են դիտորդին, թույլ չեն տալիս տեսագրել, հհկական վստահված անձը ասում է, որ իրավունք չունի տեսագրել, այդ շենքում երեք ընտրատեղամաս կա ու սենյակներից մեկում անհայտ անձինք են կուտակվում, դիտորդի այն պնդմանը, թե պիտի հեռացվեն օրենքով այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձնաց, նախագահը չի արձագանքել, ասել է, որ ինքը իր հատվածը վերահսկում է, նույնը մյուսներն են պնդում և հիմա կուտակումները շարունակվում են, հնարավոր են այլ զարգացումներ:
09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը հրավիրում է նախագահի ուշադրությունը, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել:
18:36
10/20, երեք հոգու փոխարեն արդեն քվեարկել էին, մեկը եկավ պարզեց` Հարությունյան Անահիտ Սերոժի քվեարկողն էր, Դեմիրճյան Մարիամի փոխարեն քվեարկել են Ասլանյան Լուսինե Վաչագանի քվեարկել են, այս անձինք երկրում չեն, մեկն էլ նույն տնից ցուցակում չկար, չնայած երկրում է: Խախտումն արձանագրվել է:
18:34
04/02, ՀՀԿ-ի միաժամանակ երկու վստահված անձ կա տեղամասում, նախագահը հրաժարվում է արձանագրել այդ փաստը:
Աչաջուրի գյուղապետարանի շենքն այսօր բաց է եղել ու ինտենսիվ աշխատել է ընտրացուցակներով:
18:26
Վրաստանի Նինոծմինդա քաղաքում «այո»-ի ոչ պաշտոնական շտաբ են բացում, ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրերով հացվաքում բերչում են Հայաստան քվեարկելու:
Գյումրու թիվ 41 դրպոցում Գագիկ եւ Վաղինակ Գեւորգյանները գնացել են քվեարկելու ու պարզել են, որ իրենց փոխարեն քվեարկած են եղել:
Գյումրու թիվ 23 դպրոցի ընտրատեղամասում քաղաքացու եւ ընտանիքի անդամների անունների դիմաց քվեարկած է եղել, նախագահը խոստացել է հանձնաժողովի հետ քննարկել հարցը, բայց խախտումը չեն մուտքագրել մատյան: Ինքը քվեարկել է, բայց չի ստորագրել ընտրացուցակում:
18:23
33/77, Գյումրի, թիվ 19 դպրոց, տեղամասի լույսերը հագնել է, հենց նոր:
09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը ուշադրությանն է ներկայացրել նախագահի, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել:
18:13
09/17, քաղաքացին եկել է և պարզվել է որ իր փոխարեն քվեարկել են, պահանջում է արձանագրել խախտումը:
31/47, Դիտորդը հայտնել է, որ իր ներկայացրած խախտման վերաբերյալ հանձնաժողովի անդամների միջեւ վիճաբանություն է սկսվել, նրանք քվեարկողների ներկայությամբ բարձր վիճաբանել են: Դիտորդը մի քանի անգամ դիմել է նրանց՝ վիճաբանությունը դադարեցնելու պահանջով, սակայն հանձնաժողովի անդամները շարունակել են վիճաբանել:
09/27, լցոնումն է ունեցել, դիտորդներին մի խումբ ընտրատեղամաս մտած անձինք ահաբեկել են և փորձել են հեռու պահել, նախագահը բղավում է, թե ոչինչ չի ուզում անի, ոչ մի բան չի եղել:
18:06
06/03, լցոնման կանխում, քվեաթեթիկները անհետացել են մինչ հանձնաժողովականը գնացել է ոստիկանության հետեւից, շրջիկ խմբի դիտորդը արձանագրել է, որ տեղամասում ոստիկանության անգործության է մատնված:
31/47, Դիտորդը հայտնել է, որ տեղամասում գտնվող վստահված անձանց մեկը քվեարկել է, հաձնաժողովի անդամներից մեկը քվերաթերթիկը տվեատուփ քցելու ժամանակ ասել է, որ նա արդեն մեկ անգամ քվեարկել է: Վստահված անձը քվեարկել է նույնականացման քարտով և հնարավոր չի եղել հասկանալ նա արդեն քվեարկե՞լ է, թե՞ ոչ:
04/26, Նույն երիտասարդը բազմակի անգամ քվեարկել է տարբեր փաստաթղթերով, հանձնաժողովի նախագահը դուրս է հանել խախտողին: Առկա է տեսագրություն:
06/05, ՀՀԿ 2 վստահված անձ միաժամանակ տեղամասում են եւ գրանցամատյանում գրանցված` արձանագրել է դիտորդների շրջիկ խումբը, դիտորդին հանձնաժողովի նախագահն ու ՀՀԿ-ական ոգելից խմիչք օգտագործած անդամը սպառնում էին հեռացնել տեղամասից:
18:02
07/02, նորից ուրիշի փոխարեն քվերակելու փորձ է կատարվել, դիտորդը արձանագրել է, որ արդեն մեկ անգամ քվեարկած մարդ է տվյալ անձը, մտնում են խմբերով, հստակ գիտեն` հանձնաժողովի որ անդամին մոտենան, այս դեպքում կանխել են կրկնակի քվեարկությունը, բայց ոստիկանը անձնագիրը առանց արձանագրություն կազմելու փոխանցել է կրկնակի քվեարկության փորձ կատարած մարդուն:
08/04, 3 անձանց փոխարեն արդեն իսկ ստորագրված է եղել ընտրամատյանում:
34/07, Լցոնում են աշխուժորեն
17:52
29/25, Ժամը 16:30-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 29/25 տեղամասից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները ահազանգել են այն մասին, որ տեղամասում լցոնում է կատարվել:
01/36, քաղաքացուն թույլ չեն տվել ՀՀ նույնականացման քարտով քվեարկել:
17:48
25/02, կողմնակի, վկայական չունեցող անձանց ներկայություն, որոնք խոչընդոտում են քվեարկությունը հանձնաժողովի նախագահը չի կարողացել վերահսկել իրավիճակը, դիտորդը լքել է ընտրատեղամասը:
05/30, Քաղաքացին գնացել է քվեարկության ու պարզվել է, որ ոստիկանության 9-րդ ձւով արդեն իր փոխարեն քվեարկել են, հանձնաժողովի նախագահը լրացրել է քաղաքացու անունը ավելացրել էն լրացուցիչ ցուցակում, եւ նա քվեարկել է:
03/29, Տեղամասի ընտրողների դիմաց արդեն քվեարկել են և բողոքը ձայնագրվել է դիտորդի կողմից: Հետագայում հանձնաժողովի նախագահը ճնշում է գործադրում դիտորդի վրա և պահանջում անձնագիրը:
17:41
30/05, Հանձնաժողովի ՀՅԴ վստահված անձի կողմից իր նկատմամբ դիտորդի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել: Մասնավորապես, վստահված անձը քվեասենյակում գտնվել է առանց համապատասխան վկայականի (այն տեսանելի չի եղել) և շատ բարձր խոսել է, որի վերաբերալ դիտորդն իր դիտողությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահին: Դրանից հետո վստահված անձ մոտեցել է վիրավորական արտահայտություններ կատարել դիտորդի հասցեն:
34/28, Տեղամասում հայտնվել են քաղաքացիներ, բաց քարոզչություն են իրականացրել, միաժամանակ հայտարարելով, որ էլի մարդ են բերելու Այո քվեարկելու: Հանձնաժողովի նախագահը չի արձանագրել խախտումը:
37/13, ընտրատեղամասում դիտորդը նկատել է քվեատուփի լցոնում, հեռախոսով զեկուցելիս շատ դժվարությամբ էր հարցերին պատասխանում, ըստ երևույթին, որ կողքից չլսեն խոսակցությունը: Ասաց, որ հանձնաժողովի նախագահը տեղյակ էր խախտման մասին, որևէ քայլ իր կողմից չի արել կանխելու համար, հակառակը, ըստ դիտորդի, նույնիսկ մասնակցում է լցոնման գործընթացին:
38/01, քարոզչական աշխատանք է տարվում հանձնաժողովի կողմից: Առանց կնիքի քվեաթերթիկներ են գցել տուփի մեջ: Ընտրողների ցուցակում ընտրողի փոխարեն արդեն իսկ քվեարկած լինելու մի քանի դեպք է արձանագրվել:
34/23, խոչընդոտել են դիտորդի պարտականությունների կատարմանը, թույլ չեն տվել հսկել ընտրողների ցուցակները, պատճառաբանելով, որ խոչընդոտվում է հանձնաժողովի աշխատանքները:
17:22
Հաղորդում հանցագործության մասին-10
04/01, ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձիք ծեծել են դիտորդ, սփյուռքահայ Ռոմիկ Դանիալին։ Նրա տեսախցիկը վերցրել է ՀՀԿ ներկայացուցիչը եւ չի վերադարձնում։
37/13, այս տեղամսում պարբերաբար լցոնում են քվեատուփը:
17:20
33/71, քվեախցիկից քվեարկողը դուրս է եկել երկու ծրարներով: Ծրարները մարվել են և խախտումը արձանագրվել է:
03/29, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նախագահը հրաժարվել է արձանագրել այդ փաստը
Հաղորդում հանցագործության մասին-9
03/29, հանձնաժողովը խոչընդոտել է դիտորդների տեղաշարժը տեղամասում, արգելել կատարել նկարահանումներ:
17:13
01/36, Դիտորդը փաստում է, որ պարբերաբար նկատում է կողմնակի անձանց ներկայություն: Չի կարողանում նկարահանել, քանի որ իր գործունեության խոչընդոտներ են առաջացնում տեղամասում եւ կյանքի ու առողջության սպառնալիք կա:
17:08
38/55, այս տեղամասում մեկ հոգի 5 ի փոխարեն քվեարկել է: Հանձնաժողովը տեղյակ էր եւ տեսնում էր, ինչ է կատարվում: Ոչ մի դեպքում խախտում չի արձանագրել:
11/31 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վանիկ Ալեքսանյանի որդին զանգել է հորը եւ տեղեկացրել է, որ հոր եւ իր ընտանիքի անդամների փոխարեն քվեարկել են 8/31 տեղամասում:
09/01, Առավոտյան հանձնաժողովի նիստում հերթափոխի հերթականության մասին վիճակահանությունը օրվա ընթացքում փոխվել է, երկու տարբերակն էլ տեսագրված են, դիտորդը տեղեկացրել է նախագահին` խախտումն արձանագրելու նպատակով, վերջինս հրաժարվել է՝ պնդելով, որ մանր բաներ է պահանջում:
17:04
34/28, Ընտրատեղամասի միջանցքում կուտակումներ են, 6-7 տղամարդ են հավաքվել, ովքեր միջամտում և խոչնդոտում են դիտորդի աշխատանքերին։ Ոստիկան չկա:
32/30 Տեղամասի ընտրացուցակները այնպես են կարված, որ հնարավոր չէ տեսնել ընտրողի հերթական համարը:
31/31, տեղամասի ընտրացուցակները այնպես են կարված, որ հնարավոր չէ տեսնել ընտրողի հերթական համարը:
38/56, Խոչնդոտում են դիտորդների աշխատանքին, թույլ չեն տալիս ցուցակը տեսնել: Տեղ չեն տալիս նստելու:
16:52
39/32, դիտորդը նկատել է, ինչպես 3 տղամարդ իրենց անձնագրերում պահել են թուղթ այլ անձանց անձնագրի տվյալներով, վերցրել են քվեաթերթերթիկներ և քվեարկել: Հանձնաժողովի նախագահը ոչ մի կերպ չի խոչընդոտել եւ չի արձագանքել ահազանգին:
16:40
31/07, Տեղամասային հանձնաժողովի վիճակահանությունից հետո աշխատանքի բաշխումը չի կատարվել ըստ վիճակահանության արդյունքների: Դիտորդի դիտողությանը ի պատասխան նախագահը միջոցներ չի ձեռնարկել՝ կարգը վերականգնելու համար: Կարգը վերականգնվել է ժամը 12:00-ից հետո կարգը վերականգնվել է:
07/02, Թվով երկու ընտրող` Օհանյան Հարություն և ևս մեկը, որի տվյալները չի հաջողվել պարզել, փորձել են կրկնակի քվեարկություն կատարել, սակայն դիտորդ Մարտիրոսյան Գայանեն կանխել է:
16:35
03/24, Քաղաքացի Թադևոսյան Մանվելը տեղեկացրել է , որ իր և իր մոր փոխարեն, ինչպես նաև իրենց հարևանների` Ալեքսանյան Ալիկի և Ալեքսանյան Դիանայի փոխարեն, որոնք այժմ գտնվում են Շվեդիայում, տեղամսում քվեարկածէ եղել: Արձանագրություն է կազմվել, սակայն կրկին չի քվեարկել:Հանձնաժողովի անդամը բացատրել է, թե սխալմունք է եղել, սակայն ոչ մի հնարավորություն չընձեռնվեց քաղաքացուն քվեարկել քաղաքացին այսիսով զրկվել է քվեարկելու իրավունքից:
05/15, Դիտորդի համոզմամբ, ՀՅԴ վստահված անձը ոգելից խմիչքի ազդեցության տակ է:
32/14, Դիտորդը հայտնել է, որ վստահված անձն օգնել է քվեարկողներից մեկին և նրա վերաբերյալ տվյալները չեն գրանցվել:
31/59, Կողմնակի անձը տեւական ժամանակ միջամտել է հանձնաժողովի աշխատանքին: Հանձնաժողովի նախագահը նրան առաջարկել է հեռանալ, սակայն վերջինս չի ենթարկվել, և նշել է, որ ինքը գյուղապետարանի աշխատող է և ցանկանում է օգնել:
31/59, Տեղամասում ապահովված չէ մատչելիությունը սայլակով տեղաշարժվողների համար:
31/59, Քվեարկողներից մեկը քվեարկել է իր և իր եղբոր փոխարեն. 2 անգամ:
16:20
35/37, Գյումրի, Գեղարվեստի ուսումնարան, քաղաքացին հենց նոր մոտեցել է քվեարկելու եւ պարզել է, որ իր անվան դիմաց նույնականացման քարտով ինչ-որ մեկը քվեաթերթիկ ստացել քվեարկել է, բողոքում է հանձնաժողովի նախագահին, նա էլ առաջարկում է մեկ ուրիշի փոխարեն ստորագրել քվեաթերթիկ ստանալ, քվեարկել եւ ավարտել վեճը:
16:08
32/01. համատարած բաց քվեարկություն և գովք իշխանության հասցեին:
16:03
32/01. ՀՀկ երկու վստահված անձ միաժամանակ գտնվում է տեղամասում: Այդ փաստի առիթով դիտորդի նկատողությանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանում է, որ դրսում ցուրտ է. նա չի կարող դրսում կանգնել:
30/27. դիտորդը հայտնել է, որ հանրաքվեի ընթացքում կարճ ժամանակ կուտակումներ են եղել քվեարկության սենյակում, քանի որ ընտանիքի անդամները, ովքեր միասին են եկել քվեարկության, քվեարկելուց հետո սպասել են, որ ընտանիքի մյուս անդամները ևս քվերակեն և դուրս չեն եկել քվեարկության սենյակից՝ նշելով, որ դրսում ցուրտ է: Դիտորդը միջամտել է, որից հետո քվեարկած անձինք դուրս են հրավիրվել քվեարկության սենյակից:
15:58
34/25. դիտորդին արգելում են ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում։ Մյուս դիտորդին հեռացրել են ընտրատեղամասից։
29/08. քվեարկելու եկած անձինք պարզել են, որ իրենց ազգականները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս, արդեն «քվեարկել են»: Նրանք այդ փաստի մասին հայտնել են հանձնաժողովի նախագահին, ով չի արձանագրել խախտումը:
28/30. Բալահովիտի զորամասի ընտրատեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն. կա տեսանյութ:
08/09 տեղամասում արձանագրվել են բաց քվեարկություն, ընտրողների կուտակումներ:
32/01. ՀՀԿ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների ձեռքին կան ցուցակներ: Հանձնաժաղովի անդամները նշումներ են կատարում այդ ցուցակներում՝ համեմատություններ կատարելով ընտրողների ցուցակների հետ: Ընտրողները ներկայանում են քվեարկության թերթիկների վրա նախապես գրառված համարներով՝ ակնհայտորեն ուրիշի փոխարեն քվեարկելու նպատակով:
15:51
33/69. հանձնաժողովի քարտուղարը փորձել է տրցակով լցոնում կատարել, դիտորդը տեսել է, որից հետո քարտուղարուհին տրցակով հեռացել է զուգարան։ Հանձնաժողովի նախագահը փորձել է բանակցել դիտորդի հետ, սակայն դիտորդը մերժել է։ Դիտորդը տեսանկարահանել է, թե ինչպես են քվեաթերթիկների տրցակը սեղանի տակից հանում, ինչպես են առանց կնիք աշխատում։
38/16. առավոտյան քվեարկող է եկել տեղամաս, այնուհետև նույն անձն ավելի ուշ այցելել է տեղամաս և մուտքի մոտ զրուցել մարդկանց հետ առավոտից մինչ այս պահը:
30/06. դիտորդը հայտնել է, որ ընտրատեղամասում գտնվում է ՀՀԿ վստահված անձը, քվեարկողների մեծ մասը ճանաչում են նրան, խոսում են նրա հետ, նա իր ձեռքին ունի տետր, որտեղ նշումներ է կատարում, անընդհատ դուրս է գալիս տեղամասից, որից հետո նորից մարդկանց հոսք է նկատվում: Դիտորդը ենթադրում է, որ վստահված անձն ուղղորդում է քվեարկողներին:
08/29. դիտորդը ընտրողների զանգվածային փոխադրություն է տեսագրել:
38/61. Արփի Ադամյանը (094043081) հայտնեց, որ 38/61 ընտրատեղամասում մեկ անձի տրամադրվեց 5 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է և պատասխանել, որ իր բարեկամներն են: Նման դեպքեր կրկնվում են:
15:41
21/12 տեղամասի նախագահն արգելում է դիտորդին հսկել ընտրողների ցուցակները եւ քվեաթերթիկ տալու գործընթացը:
15:34
Հաղորդում հանցագործության մասին-8
03/06. դիտորդը նկատել է և տեսաձայնագրել, թե ինչպես հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակում գրանցման համար պատասխանատու անդամը պարբերաբար ստորագրում է ընտրողների ցուցակում՝ հավանաբար հնարավոր բացականների անվան դիմաց և սեղանի տակ թաքցրած թղթի միջոցով կատարում ճշգրտումներ: Տեսաձայնագրությունն առկա է։
15:30
37/13.բազմակի քվեարկություն է տեղի ունեցել տեղամսում:
28/20. ճնշում հանձնաժողովի անդամների կողմից, սպառնալիքներ դիտորդների հասցեին:
30/35. ՀՀԿ վստահված անձն անընդհատ ներսուդուրս է անում տեղամաս և կարգավորում քվեարկության ընթացքը, ինչպես նաև զրուցում իր իսկ ներկայացմամբ շտաբի անդամի հետ, որն, ինչ-որ ցուցակ ձեռքին, մի խումբ տարեցների հետ այցելել է տեղամաս:
31/59. դիտորդը հայտնել է, որ ընտրատեղամասի տարածքում գտնվում է այլ անձ, ով հայտնել է, որ գյուղապետարանի աշխատակից է և ուղղակի օգնում է: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո գյուղապետարանի աշխատակից ներկայացրած անձին հեռացրել են, բայց հետագայում նա կրկին շրջել է ընտրատեղամասում ու նորից հեռացվելուց հետո կրկին ներս մտել:
31/59. դիտորդը հայտնել է, որ մեկ անձը քվեարկել է նաև իր եղբոր փոխարեն:
15:25
29/08. քվեարկության սենյակում գտնվում են կողմնակի անձինք, ովքեր ազատորեն հսկում են ամբողջ գործընթացը:
09/16. երկու խումբ մեքենայով անձանց բերեցին, նկարել եմ, նկարները կան. քվեարկողների մեծ մասը տեղեկանքներով է գալիս, շրջաններից տեսագրված է:
30/07. նույն անձինք փորձել են կրկնակի քվերակել: Միաժամանակ, դիտորդը նշել է, որ չի կարող հավաստի տվյալներ հաղորդել, սակայն իրեն թվացել է, որ երկու հոգի քվեարկել է այլ անձի փոխարեն: Կրկնակի քվերակության մասով դիտորդի միջամտությամբ խնդիրը լուծվել է, եւ տվյալ անձինք չեն քվեարկել։ Այլ անձի փոխարեն քվեարկելու խնդրով դիտորդը կրկին դիմել է հանձնաժողովի նախագահին, ով նայել է քվեարկողների անձնագրերը և նշել, որ նրանք այլ անձի փոխարեն չեն քվերակել:
07/01. դիտորդը՝ Քեթքարթ Ուիլը, նկատել է, որ երկու քույրեր՝ Հռիփսիմե եւ Գայանե Հովսեփյանները, եկել են քվեարկության, սակայն անվան դիմաց արդեն եղել են ստորագրություններ: Հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:
15:20
32/05. դիտորդը հայտնում է, որ 14.50-ի սահմաններում եղել է կուտակում քվերարկության սենյակում. մասնավորապես, քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը: Դիտորդները դիմել են ոստիկաններին, ովքեր կարգավորել են խնդիրը՝ դուրս հրավիրելով քվեարկության սենյակում գտնվող 15 թիվը գերազանցող անձանց:
21/12. դիտորդին չեն թույլատրում ընտրացուցակին մոտ գալ եւ դիտարկել ընտրացուցակները եւ ընտրողների գրանցման պահը:
28/20. անհայտ անձինք լցոնել են քվեատուփը: Հանցագործությունը հանձնաժողովը չի արձանագրել:
15:05
29/08. այս պահին կատարվում է բազմակի քվեարկություն: Հանձնաժողովի անդամները չեն խոչընդոտում:
35/39. Գյումրի, 18 դպրոց. երկու ընտրող տեղամասում տեսել է, որ իրենց անունների դիմաց ստորագրույթյուն կա. ինչ-որ մեկը իրենց փոխարեն քվեարկել է:
10/20 ընտրատեղամասում կրկնաքվեարկություն է եղել, տեղամասի նախագահը տեղյակ է, բայց արձանագրություն չի կազմվել: «Ilur»-ի լրագրողի տեսախցիկն են կոտրել, ու քրեական գործ է հարուցվել, լրագրողին եւ վստահված անձանցից մեկին տանում են բաժանմունք: Դավիթ Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի վստահված անձ, ջարդեց «Ilur»-ի տեսախցիկը. լրագրողի ազգանունը՝ Աֆրիկյան:
15:00
40/44. Ազատամուտի տեղամասի մուտքին հենց հիմա դեռ փակցված է ՀՅԴ «Այո» քարզչական պաստառը:
14:57
10/20. ընտրատեղամասում կրկնաքվեարկություն է եղել, տեղամասի նախագահը տեղյակ է, բայց արձանագրություն է չի կազմվել: «Iiur»-ի լրագրողի տեսախցիկն են կոտրել, ու քրեական գործ է հարուցվել, լրագրողին եւ վստահված անձանցից մեկին տանում են բաժանմունք:
30/35 տեղամասում և հարակից տարածքում մարդկանց կուտակումներ են, որոնք խոչընդոտում են հանրաքվեի բնականոն ընթացքը:
30/35. մի քանի կողմնակի անձ գտնվում է տեղամասում, հետևում քվեարկության ընթացքին:
29/08. տեղամասի հարակից տարածքում՝ 50 մետր հեռավորությամբ, և քվեարկության սենյակում եղել են կուտակումներ:
14:50
Ըստ «www.hetq.am-ի»՝ քիչ առաջ Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձԱրթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել «Հետքի» թղթակցին, գոռացել. «Հերիք չի՝ էստեղ էդքան բզբզաք Հետքից»: Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը, նաև բաց էր նրա ֆեյսբուքյան էջը:
Մինչ լրագրողը փորձել է նկարահանել սպառնացող և համակարգիչը խլած անձին, նա հեռացել է տեղամասից՝ տանելով իր հետ համակարգիչը:
14:48
Հաղորդում հանցագործության մասին-7
12/11. հանձնաժողովի նախագահը, անդամները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը, կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ հնչեցրել, ահաբեկել են, որի արդյունքում դիտորդները` Գաբրիելյան Սերգեյը եւ Սահակյան Արմանը ,ստիպված են եղել լքել տեղամասը: Դիտորդներն ունեն ձայնագրություն:
14:45
31/47. երկու անգամ բաց քվեարկություն է եղել, ընտրատեղամասի նախագահը տեղյակ է դրա մասին: Մինչ այս պահը 414 հոգի քվեարկել է:
14:40
09/22. դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է վստահված անձ Արմինե Աբովյանը խոչընդոտում «ILur»–ի լրագրող Դիանա Սմբատյանի աշխատանքը եւ նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնում: Վիդեո ունի լրագրողը: Նախագահը չի արձանագրել:
21/14. մի քանի ընտրողներ պարբերաբար նորից մտել են ընտրելու, հանձնաժողովի կողմից ոչ մի զգուշացում չի եղել: Բազմակի ընտրությունը շարունակվում է: Խախտումները չեն արձանագրվում:
29/11. տեղամասում կրկին գրանցվել է դեպք, երբ, իբր, հաշմանդամները քվեարկում են մեքենայի մեջ: Քվեաթերթիկը դուրս է բերվում տեղամասից, քվեարկությունը կազմակերպվում է տեղամասից դուրս՝ տրանսպորտային միջոցի մեջ, որից հետո քվեաթերթիկը վերադարձվում է տեղամաս՝ վստահված անձի կողմից:
14:34
21/12. հանձնաժողովի անդամները պարբերաբար արգելում եւ խոչընդոտում են դիտորդին կատարել իր պարտականությունները, գրառումներ կատարել, պարզել` արդյոք ընտրողն իր անվան դիմա՞ց է ստորագրում քվեաթերթիկ ստանալիս:
21/01. հանձնաժողովի նախագահն առավոտից հրահանգել է հանձնաժողովի անդամներին դիտորդներին թույլ չտալ գրանցումներ կատարել: Դիտորդը գրեթե չի կարողանում պատշաճ կերպով հսկել քվեաթերթիկ ստանալու պրոցեսը:
14:31
34/06. Գյումրի. Սուսաննա Գեւորգյան անունով քաղաքացին եկել է ընտրատեղամաս ու պարզել է, որ Հայաստանից դուրս գտնվող իր հարազատների փոխարեն արդեն քվեարկել են։ Բողոքել է հանձնաժողովի նախագահին, վերջինս ասել է, որ կփորձեն մի բան անել, բայց խախտումը չի գրանցվել ոչ մի տեղ։
28/20. հանձնաժողովի անդամներից մեկը սպառնացել է դիտորդներին. «Լցոնումների նկարներն ուղարկվելու դեպքում լավ չի լինի ձեր վերջը»:
14:26
09/1. հանձնաժողովի նախագահի կնիքը հայտնվել էր հանձնաժողովի անդամ Սոնայի մոտ, իսկ Սոնայի կնիքը հայտնվել էր աղբամանում, ԿԸՀ-ին տեղեկացրել են, եւ այդ ժամանակ դադարեցրել են քվեարկությունը, իսկ այդ կորած կնիքը գտել են աղբամանից:
05/02. կողմնակի անձը եկել էր քվեարկելու, հայտնաբերել են, որ ցուցակում չկա, սակայն նա սպասում է կողքի սենյակում, հանձնաժողովի նախագահը դրսևորում է անգործություն:
14:24
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգահարել ՀՀ Լոռու մարզի Կուրթան գյուղի թիվ 32/54 տեղամասի հանձնաժողովի անդամ Գայանե Թունյանը, ով հայտնել է, որ համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է ՀՀԿ կուսակցության վստահված անձ, խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները` նշելով, որ սա իր տարածքն է, ինքն է ասելու` ինչպես անցնեն ընտրությունները: Համայնքի ղեկավարը պնդում է, որ այն դեպքում, երբ անձը գալիս է ընտանիքի անդամների անձնագրերով, պետք է քվեարկի բոլորի փոխարեն: ՀՔԱՎ գրասենյակը այս տեղեկությունների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով նշված փաստն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ձեռնարկել համապատասխան միջացառումներ նկարագրված խախտումը բացահայտելու ուղղությամբ եւ իրավական գնահատական տալ համայնքի ղեկավարի գործողություններին:
14:22
41/27. դիտորդը հայտնել է, որ հանձնաժողովի անդամներն արգելել են դիտորդներին ընտրողների ցուցակները հսկել:
14:17
30/28. հանձնաժողովի նախագահը արգելել է դիտորդին գրառումներ/նշումներ կատարել մասնակիցների ցուցակից, որից հետո նրանից վերցրել է գրառումների թղթերը եւ պատռել:
33/75 տեղամասում դիտորդին կաշառք են առաջարկել խախտումների վրա աչք փակելու պայմանով, թեթև վիճաբանություն է առաջացել։ Ընտրատեղամասի մոտ դիտորդը մի քանի անգամ նկատել է, որ փող են բաժանում։
05/16 տեղամասում ՀՅԴ վստահված անձը` Սուրեն Կարապետյանը, խոչընդոտում է դիտորդի` Վարդան Համբարձումյանի աշխատանքը:
14:15
Հաղորդում հանցագործության մասին-6
04/05. դիտորդների ձեռքից հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով խլել է տեսագրություններով հեռախոսները, ջնջել պարունակությունը և նոր վերադարձրել:
37/54. քվեարկել է մի անձ, բայց ընտրամատյանում այլ անձի անվան դիմաց է ստորագրվել և կնքվել: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրել:
14:10
25/01. լցոնումներ են կատարել ժամը 13:44, խոչընդոտել են դիտորդներին նկարահանել, սահմանափակել են դիտորդների տեղաշարժի ազատությունը:
41/06 տեղամասում հանձնաժողովի անդամները նշել են, որ դիտորդներն իրավունք չունեն ծանոթանալ ընտրացուցակներին եւ փորձել են խոչընդոտել նաև ազատ տեղաշարժին: Դիտորդները պնդել են, որ իրենց իրավունքները չեն կարող սահմանափակվել՝ վկայակոչել համապատասխան նորմերը, որից հետո խնդիրը լուծվել է:
38/05 տեղամասում ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, քաշքշուկ: Դիտորդները զանգերին չեն պատասխանում:
14:02
06/06. բազմակի քվեարկություն է եղել տեղամսում, ընտրողներին են ուղղորդում, հանձնաժողովը մերժում է գրանցել խախտումները: Դիտորդի եւ լրագրողի հասցեին անհայտ, չգրանցված անձինք սպառնացել են, եթե իրենք չդադարեցնեն դիտորդությունը եւ հսկողությունը:
25/01. քվեատուփի եւ նախագահի սեղանների մոտ կուտակումներ են. դիտորդներին խոչընդոտում են իրենց պարտականություններ կատարել:
07/26. Ռուսաստանի քաղաքացի է արդեն 7 տարի ու դեռ ցուցակում է, եղբայրը ահազանգել է, որ ոստիկանությամբ իր տվյալները արդեն հանված են, բայց, չգիտես՝ ինչպես, նորից հայտնվել են:
38/19 տեղամասում մեկ ծրարի մեջ 2 քվեաթերթիկ են բաժանել:
14:00
34/04. դիտորդների աշխատանքներն են խոչընդոտել, հանձնաժողովի անդամները և նախագահը թույլ չեն տալիս դիտորդներին մոտենալ գրանցամատյաններին, ընտրացուցակներին, մարդկանց անձնագրային տվյալների համապատասխանության ճշտում կատարել:
13:55
05/08 տեղամասում հանձնաժողովի նախագահը արգելում է նկարահանել տեղամասը։ Դիտորդներին ահաբեկում եւ սպառնում է շարունակ:
37/13 տեղամասում պարզվել է, որ ընտրողի փոխարեն արդեն քվեարկել են:
08/25 տեղամասում 4 հոգի քվեարկել է կրկնակի անգամ: Հանձնաժողովի նախագահը խախտումը չի արձանագրել:
13:53
37/54. ընտրողներից մեկի անձնագրերի մեջ կնիք են դրել, բայց տվյալ անձը չի քվեարկել:
08/25 տեղամասում երիտասարդ մի ընտրող քվեարկություն է կատարել երկրորդ անգամ՝ քվեածրարը գցել է քվեատուփի մեջ, որից հետո են ստուգել, որ նրա անձնագրում առկա է եղել դրոշմակնիքը: Հենց այդ մասին բարձրաձայնել են, ընտրողը շտապ հեռացել է տեղամասից: Հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:
13:52
25/01 տեղամասում հանձնաժողովի նախագահը լցոնում է տվեատուփը:
13:46
33/77. Գյումրի, 19 դպրոց. ժամը 12:40-ի հատվածում մի ընտրող եւ մի անծանոթ, որ պարբերաբար ելումուտ է արել տեղամաս, վեճ ու ծեծկռտուք են սարքել, որից հետո երկուսն էլ հեռացել են տեղամասից:
13:43
Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետ Մհեր Գեւորգյանը, որը միաժամանակ ՀՀԿ վստահված անձ է, ճնշումներ է գործադրում հանձնաժողովի անդամների վրա: Մասնավորապես, նա ստիպում է հանձնաժողովի անդամներին թույլ տալ, որպեսզի մեկ քաղաքացին քվեարկի մի քանի քաղաքացու փոխարեն, քանի որ այդ քաղաքացու ձեռքին մի քանի անձնագրեր կան:
13:26
34/01, Գյումրի, տեղամասում ժամը 13.00 դրությամբ ընտրողներին գազելով են ընտրատեղամաս բերել, մեծ կուտակումներ են այս պահին: Հանձնաժողովի նախագահը չի կարողանում կարգավորել վիճակը:
13:19
10/15. ընտրողն ահազանգել է, որ 10/15 տեղամասում ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր եւ նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, բարձրաձայնել է, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել:
13:18
03/28 տեղամասում ՀԱԿ վստահված անձին անհայտ անձինք շարունակ փորձում են դուրս հանել տեղամասից ինչ–որ զրույցի եւ այդպիսով փաստացի խոչընդոտում են նրա իրավունքների իրացմանը: Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում խափանելու այդ գործողությունները:
13:12
20/38. հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է դիտորդի աշխատանքը եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորում դիտորդի եւ ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ:
13:06
30/32. դիտորդը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցելու համար եկել է քաղաքացի, ում անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել, հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել մասնակցել հանրաքվեին:
13:03
09/01 տեղամասում պարբերաբար 15-ից ավել ընտրողների կան, պարբերական կուտակումներ են:
12:58
05/16 տեղամսում ՀՀԿ վստահված անձը խոչնդոտում է դիտորդի աշխատանքը, տեղամասում քննիչներ են, դիտորդին քննում են:
12:55
Ահազանգեր կան, որ Գյումրիում նարնջագույն գրիչներ են բաժանում այն ընտրողներին, որոնց ստիպում են քվեարկել «այո»:
12:53
07/15. հանձնաժողովի նախագահ Կարինե Կարապետյանը հրաժարվում է արձանագրություն կազմել կուտակումների մասին: Տեղամասում պարբերաբար քաոս է: Կատարվել է տեսագրություն:
12:50
07/01 տեղամասում ընտրողներին ուղղորդում են եւ ներսում եւ դրսում:
12:48
29/25 տեղամաս են մտնում կողմնակի անձինք, որոնք ընտրողներ չեն ու այնտեղ գտնվելու իրավունք ունեցողների խմբերից չեն, եւ վերահսկում են ընտրության ընթացքը: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրում:
12:44
11/35. դիտորդը հայտնում է, որ ընտրող Զոյա Ապրեսյանը եկել է քվեարկության, սակայն իր փոխարեն արդեն քվեարկած են եղել: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրել:
12:43
30/27 տեղամասում 15-ից ավելի ընտրողների կուտակումներ են, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է վերացնել խախտումը։
12:38
Հաղորդում հանցագործության մասին-5
03/22. երեք ընտրող` Հայկ, Աիդա, Տարոն Բրուսյանները, եկել են ընտրության, սակայն իրենց փոխարեն արդեն ընտրել են, ստորագրված են եղել մատյաններում իրենց անունների դիմաց:
12:36
20/03. դիտորդներին սկզբում խոչընդոտվել է ցուցակից քաղվածքներ անել, հետագայում թույլատրվել է: Կա գրանցամատյանի կնքման հետ խնդիրներ: Քվեախցիկի հետեւում կա դուռ, որը փակ է:
12:35
Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղակայված թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Սուքիասյանը հրաժարվում է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել հանրաքվեին ընտրողների մասնակցության վերաբերյալ: Վերջինս ասել է, որ ինքը ժամանակ չունի լրագրողների համար, եւ խորհուրդ է տվել դիմել մարզպետարան: Լրագրողի ճշգրտմանը, որ մարզպետարանն այդպիսի գործառույթներ օրենքով չունի եւ որպես պետական հիմնարկ՝ այն չպիտի աշխատի կիրակի օրով, Սուքիասյանն ասել է, որ ինքը միայն մարզպետարանին է տեղեկատվություն տալիս:
12:30
14/23, Աշտարակ քաղաք. տեղամասում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչ Անուշ Թովմասյանից ստացվել է ահազանգ, որ Աշտարակ քաղաքի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը որպես կողմնակի անձ մուտք է գործել տեղամաս եւ իրեն մոլորության մեջ գցելու փորձ արել՝ վստահեցնելով, որ օրենքը թույլ չի տալիս գրանցամատյանից ինֆորմացիա քաղել: Բացի այդ Անուշ Թովմասյանը հաղորդեց, որ ՀՀԿ անդամ Գեւորգ Եղիազարյանը շրջում է քաղաքի ընտրատեղամասերով եւ նույն կերպ մոլորություն տարածում: Գրանցամատյանին ծանոթանալն ու գրառումներ կատարելը արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ:
12:25
09/23. հանձնաժողովի նախագահը կլոր կնիքը դուրս է բերել ընտրատեղամասից:
12:16
10/29 տեղամասում քվեատուփի վրա Սերժ Սարգսյանի լոսւանկարն է փակցրած, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է հանել նկարը:
12:11
13/09. ՀՀԿ երկու վստահված անձ միանգամից գտնվում է տեղամասում:
12:10
03/23, Քանաքեռ-Զեյթուն. ՀՀԿ-ականը «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի վկայական ունի եւ չի հերքում դա:
12:08
06/05. Աջափնյակում միաժամանակ ՀՀԿ երեք եւ ԲՀԿ երկու վստահված անձ է գրանցվել գրանցամատյանում: Նույն տեղամասում «Ժառանգության» վստահված անձին թույլ չեն տվել ծանոթանալ գրանցամատյանին:
12:05
32/01. Տաշիրում բաց քվեարկության շարունակական դեպքեր եւ բաց քարոզչություն է իրականացվում:
11:52
25/21, Կոտայքի Մարզի Հրազդան քաղաք, թիվ 10 ավագ դպրոց. լցոնում է տեղի ունեցել, շարունակ փորձում են շեղել դիտորդի ուշադրությունը:
11:50
34/25 տեղամաս, Գյումրի, թիվ 7 դպրոց. հանձնաժողովի նախագահը դիտորդներից խլել է իրենց աշխատանքային գրառումների թերթիկները, կարգադրել նկարահանումներ չիրականացնել: Ավելի ուշ հետ են տվել աշխատանքային թերթիկները: Բանակցությունների ժամանակ հանձնաժողովի նախագահին բացատրվել են ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, վերջինս հասկացել է և խոստացել է չխոչընդոտել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին:
11:35
35/34, Գյումրի, թիվ 3 դպրոց. քվեախցում ցնդող գրիչներ են դրված:
11:12
Աշտարակի քաղաքապետի տեղակալը շրջում է քաղաքի տեղամասերում՝ հանձնաժողովի նախագահներին ահազանգելով թույլ չտալ դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին հսկել ընտրողների գրանցամատյանները:
11:05
35/32 տեղամասում անձնագիր չունեցող երիտասարդին թույլ են տվել օգնել քվեարկել դժվար տեսնող մի տարեց մարդու՝ երիտասարդի բանավոր խոսքի հիման վրա վերջինիս անձնագրային տվյալները գրանցելով գրանցամատյանում:
10:55
34/28. Գյումրու թիվ 6 դպրոցի տեղամասում ակնհայտ քարոզ է տարվում «այո» քվեարկելու օգտին:
10:49
Ահաբեկում
30 ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ Կարեն Գրիգորյանը եւ Արտյոմ Աբրահամյանը (Լոռու մարզի սոցապ բաժնի իրավաբան` ըստ նախնական տեղեկությունների) այցելել են 30/14 տեղամաս եւ ահաբեկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին այն բանից հետո, երբ վերջինը որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել են, որ դիտորդը քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե շարունակի գրառումներ անել:
10:45
14/14 եւ 14/15 տեղամասերում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին:
10:30
9/27. ընտրողների համար նախատեսված ցուցակը, որտեղ ստորագրում են քվեաթերթիկն ստանալուց առաջ, էջեր կան, որ արդեն լցված էին ժամը 9-ի դրությամբ։ Լրագրողի դիտարկմանը, թե այդքան ընտրող չկա դեռ, չեն պատասխանում, իսկ թե ինչու չկա դրանց առջեւ հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինն ասում է` մոռացել եմ, ու ազատ ժամանակ ստորագրում է նրանց փոխարեն։
9/11 տեղամասից, որտեղ քվեարկելու է Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների: Այս մասին հայտնում է «asparez.am»–ը։
Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել: Այսպիսով, տեղի է ունենում ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց

Ըստ «www.hetq.am-ի»՝ քիչ առաջ Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել «Հետքի» թղթակցին, գոռացել. «Հերիք չի՝ էստեղ էդքան բզբզաք Հետքից»: Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը, նաև բաց էր նրա ֆեյսբուքյան էջը: