Լրահոս

05.12.2015 23:00


ՃՏՊ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին. «Մերսեդես»–ն ընկել է ձորը

ՃՏՊ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին. «Մերսեդես»–ն ընկել է ձորը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.22-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թունելի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի X875PC123 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 30 մ): Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1983 թ. ծնված Զ. Պ.-ը և ուղևոր՝ 1995 թ. Մ. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ձորից և հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը