Թ. Աքչամ. «Ղարաբաղը կարող է դառնալ Թուրքիայի և ՌԴ–ի միջև պատերազմի ռազմադաշտ»
Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններն անցնելու են բավականին բարդ պայմաններում, կարծիք են հայտնում ամերիկացի վերլուծաբանները: Հայտնի պատմաբան, Քլարքի համալսարանի դասախոս Թաներ Աքչամի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը բացասաբար կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի վրա:
«Ղարաբաղը կարող է դառնալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի ռազմադաշտ», - ասում է Աքչամը:
Պատմաբանի խոսքով՝ նման վտանգի մասին են վկայում Անկարայի վերջին գործողությունները Հարավային Կովկասում.
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման պես Բաքուն առաջին դուռն էր, որը թակեց թուրք կառավարությունը»:
Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրված խոստումները նոր չեն և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ զսպող դեր է կատարում։ Դրանում համոզված է անկախ փորձագետ Էմիլ Սանամյանը.
«Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայության տրամաբանությունը կապված է առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության հետ»:
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը միտված է ղարաբաղյան խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից: Շարունակելով միջազգային միջնորդների տրամաբանությունը՝ Բլանքն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս քվոյի շարունակությունն այլևս անհնարին և վտանգավոր է դարձել.
«Վերջին շրջանում տեղի էին ունեցել բազմաթիվ ընդհարումներ, որոնք մարդկային զոհերի էին հանգեցրել. դա լավ իրավիճակ չէ, և որքան շատ շարունակվի այդ իրավիճակը, այնքան բարդ կլինի այն կարգավորելը»:
Սթիվեն Բլանքի կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Միացյալ Նահանգների՝ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ մասնակցության դեպքում: Վերլուծաբանի խոսքով՝ վերջին շրջանում նման հեռանկարն ավելի հավանական է դարձել:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան տարածաշրջանում հնարավոր հակամարտությանը, ապա Թաներ Աքչամը հույս հայտնեց, որ բոլոր կողմերը իմաստուն կգտնվեն եւ կխուսափեն նման պատերազմից.
«Հույս ունեմ միայն, որ Ադրբեջանը կրակի հետ խաղ չի անի և չի օգտագործի ռուս-թուրքական հակամարտությունը Ղարաբաղում լարվածությունն ավելացնելու համար»:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»