Լրահոս

24.11.2009 09:44

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հետաձգվել է ազատագրված տարածքների վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկումը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հետաձգվել են ազատագրված տարածքների վերաբերյալ բասնաձևի նախագծի քննարկումները։ Այդ մասին Trend News-ին հաղորդել են ՄԱԿ տեղեկատվական կենտրոնից։ Ի սկզբանե այդ քննարկումների օրը նշանակված էր դեկտեմբերի 3-ին։ Ըստ Trend News-ի, ՄԱԿ տեղեկատվական կենտրոնում չեն կարողացել հստակ պատասխան տալ, թե ինչու են նախատեսված քննարկումները հետաձգվել։ «Չի բացառվում, որ ուղղակիորեն կապված է բանակցային գործընթացի հետ»,-հաղորդում է գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։