Աշխարհ

05.12.2015 12:48


Բաղդադը սպառնացել է ռազմական պատասխան տալ Թուրքիայի ներխուժմանը (տեսանյութ)

Բաղդադը սպառնացել է ռազմական պատասխան տալ Թուրքիայի ներխուժմանը (տեսանյութ)

Իրաք ներխուժած թուրք զինվորականները ռազմական պատասխան կարող են ստանալ։ Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողովի նախագահ Հաքիմ ալ–Զամիլին։

«РИА Новости»–ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ–ին, տեղեկացնում է, որ Իրաքի խորհրդարանում թուրքական զինվորականներին իրենց երկիր ուղարկելը ներխուժում են համարում։

Ալ–Զամիլին վստահ է, որ թուրք զինծառայողների հայտնվելն Իրաքի տարածքում երկրի ինքնիշխանության ոտնահարում է։ Նա Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադիին խորհուրդ է տվել ավիահարվածներ հասցնել թուրքական զորքերին։

Իրաքի վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում էլ ասվում է. «Թուրքիայի զինված ուժերը, որոնք գտնվում են Մոսուլի մոտ, ներխուժել են երկիր առանց համաձայնության, և նրանք պետք է անհապաղ հեռանան»։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ն հայտնել էր՝ Թուրքիան 130 զինվորականի է ուղարկել Մոսուլ քաղաքի մոտ գտնվող շրջան՝ իրաքցի քուրդ զինյալներին պատրաստելու համար։

Իսկ «tvzvezda.ru»–ն էլ հայտնում է, որ Թուրքիայի այս քայլի մասին միջազգային կոալիցիայի նրա գործընկերները նախօրոք տեղեկացվել են։ Նշվում է նաև, որ այժմ Իրաքում շուրջ 1 200 թուրք զինծառայող կա։

Ավելի ուշ «Reuters» գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանական շրջանակների իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի նախաձեռնությունը կոալիցիայի գործողությունների հետ կապ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը