Ահաբեկչության դեմ պայքարի ռուսական հռչակագիրը ընդունվել է ԵԱՀԿ–ի կողմից
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներն ընդունել են ահաբեկչության դեմ պայքարի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին:
«Գոհ ենք, որ չնայած տարաձայնություններին և հակադիր դիրքերին՝ կարողացանք ընդունել մի շարք կարևոր որոշումներ»,–նշել է նա՝ հավելելով, որ ընդունվել են ինչպես ահաբեկչության, այնպես էլ թմրաշրջանառության, բռնության և ահաբեկչության տանող ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտներում ընդունված որոշումներ։
Նշենք, որ ահաբեկչության դեմ պայքարի ամփոփիչ հռչակագիրը նախաձեռնվել էր Ռուսաստանի կողմից։

7or.am