Լրահոս

05.12.2015 16:25


Ավտոմեքենաներից առկա է եղել գազի արտահոսք

Ավտոմեքենաներից առկա է եղել գազի արտահոսք

Դեկտեմբերի 5-ին, ժամը 05.13-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտակայքում կայանված «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 47 ՍՍ 777 պետհամարանիշով ավտոմեքենան (անձը չպարզված վարորդ) հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 27 շենքի բակում կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել Աստրա» մակնիշի 35 DO 308 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը