Լրահոս

05.12.2015 18:55


Հրդեհ Շիրակամուտ և Արեգնադեմ գյուղերում

Հրդեհ Շիրակամուտ և Արեգնադեմ գյուղերում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.21-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել՝ 09.15-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (35 քմ):

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 02.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 09.06-ին:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (42 քմ), տանիքից 24 քմ հատված, անասնագոմին կից կառուցված փայտյա շինությունը (27 քմ) և այնտեղ կուտակված 20 խմ աթար, ծխախեղդ են եղել 13 խոշոր և 6 մանր եղջերավոր անասուններ, 9 հավ:

Այս խորագրի վերջին նյութերը