Աշխարհ

05.12.2015 09:45


Իրանական հետախուզությունը լուսանկարել է ԻՊ նավթային երթուղիները դեպի Թուրքիա

Իրանական հետախուզությունը լուսանկարել է ԻՊ նավթային երթուղիները դեպի Թուրքիա

Իրանական հետախուզությունից հայտարարել են, որ լուսանկարել են «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիա նավթի տեղափոխման բոլոր հնարավոր երթուղիները։

«Այս ապացույցները կարող են ներկայացվել լրագրողներին և օգտագործվել հեռուստատեսային հաղորդումներում։ Շուտով կարևոր այս նյութերը կդառնան հանրության սեփականությունը»,– իրանական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչ Մոհսեն Րեզաիի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

Րեզաին հավելել է՝ Թեհրանը պատրաստ է այդ փաստերը ներկայացնել նաև թուրքական իշխանություններին։

«Եթե Թուրքիայի կառավարությունը տեղեկատվություն չունի ԻՊ հետ նավթի առևտրի մասին, ապա մենք պատրաստ ենք նրան նման փաստեր տրամադրել»,–հայտարարել է Րեզաին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը