Քննարկվել են պետպատվերի համակարգի բարեփոխման խնդիրները
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել' Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Երեւան քաղաքի խոշոր բուժհաստատությունների եւ մարզային չորս բուժհաստատությունների տնօրեններ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության եւ սպասարկման փոխհատուցման համավճարային սկզբունքի ներդրման նպատակով առաջարկվող տարբերակներ։
Խոսվել է պետական պատվերի համակարգի բարեփոխման խնդիրների, ստվերայնության վերացման, առողջապահական ապահովագրության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման ու համայնքային բյուջեներում առողջապահության մասով հնարավոր ֆինանսավորման ներառման մասին։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ առողջապահական բարեփոխումները պետք է լուծեն ոլորտում առկա ֆինանսական խնդիրները։ Պետությունը պետք է կարողանա պետպատվերի շրջանակներում բուժհաստատություններին վճարել մատուցված ծառայությունների շուկայական գինը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ պետական պատվերի շրջանակներում համապատասխան բժշկական օգնություն ստանան բնակչության սոցիալապես անապահով շերտերը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսում են նաեւ միջազգային փորձագետներն ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները։
ՀՀ վարչապետը ընդգծել է, որ պետք է ֆինանսապես առողջացնել առողջապահության ոլորտը։ Նա հանձնարարել է առողջապահության նախարարին ամփոփել նկատառումները։