Աշխարհ

04.12.2015 16:40


Դավութօղլուն կոչ է հղել Հայաստանին

Դավութօղլուն կոչ է հղել Հայաստանին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, որտեղ համալսարաններից մեկում ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանին ու ԼՂՀ-ին:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը նախ հայտարարել է, որ մինչև Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ամբողջական «ազատագրումը» Թուրքիան Ադրբեջանի կողքին է:
Այնուհետև Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Հայաստանին և հանդես է եկել կոչով. «Եթե դուք խաղաղ ճանապարհով վերադարձնեք ձեզ չպատկանող հողերը, ապա կարող եք մաս կազմել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան խաղաղության դաշինքին: Մենք ոչ ոքի չենք վերաբերվում որպես թշնամու, բայց մեկ թիզ ադրբեջանական հողն անգամ սուրբ է մեզ համար»,-հայտարարել է Դավութօղլուն:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը