Քաղաքական

04.12.2015 17:16

Է.Նալբանդյան. «Սահմանին դիվերսիա կատարելով Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը»

Է.Նալբանդյան. «Սահմանին դիվերսիա կատարելով Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը»

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին եւ հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում լարվածությունն ու այդ կերպ պատասխանում հայտարարությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով դեկտեմբերի 4-ի գիշերը Ադրբեջանի կողմից դիվերսիայի հերթական փորձին, որի հետմղման ժամանակ հերոսաբար զոհվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ Այս մասին տեղեկացնում է armenpress.am-ը։

«Եռանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ադրբեջանը թուլացնում է լարվածությունը սահմանին, եւ երբ հայտարարությունն ընդունվում է՝ անմիջապես հետեւում է լարվածության աճ: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունից, խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, եւ Ադրբեջանն այդպես է պատասխանում այդ հայտարարությանը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ինչպեսեւ կոչ են անում եռանախագահները, միջազգային հանրությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Մանրամասները՝ armenpress.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։