Լրահոս

04.12.2015 16:24


Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դիպուկահարները վարժական հավաքներ են անցկացնում

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դիպուկահարները վարժական հավաքներ են անցկացնում

ՌԴ 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 նորակոչիկ զինծառայող դիպուկահարներ մեկամսյա վարժական հավաքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: «razm.info»-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դասընթաց ընթացքում ռազմաբազայի դիպուկահարները սովորելու են դիրքավորվել լեռնային տեղանքում, թաքնվել առաջադրանքը կատարելուց հետո, ինչպես նաև ճշգրտել օպտիկական, մեխանիկական և գիշերային նշանոցները ցրտի և բարդ մթնոլորտային պայմաններում:

Ռազմաբազայի հրահանգիչները դիպուկահարներին սովորեցնելու են ՍՎԴ և հատուկ նշանակության «Վինտորեզ» դիպուկահար հրացաններով ընտրել թիրախը, նշանառել այն և խոցել մենահատ կրակով: Դասընթացի ավարտին զինծառայողները քննություններ են հանձնելու 100-1500 մետր հեռավորության վրա թիրախների խոցումից:

Ռազմաբազայի դիպուկահարների նախորդ վարժանքներն անցկացվել են 2015-ի հոկտեմբերին:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը