Ղրիմի նորածին տղաներին առաջարկում են Գեներատոր անվանել
Ղրիմի Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովն առաջարկել է «բլեքաութի» ժամանակ ծնված տղաներին Գեներատոր անվանակոչել։
«Մենք լսել ենք, որ աղջիկներին Լույս անունն են տալիս։ Յուրահատուկ առաջարկ կա՝ տղաներին էլ անվանակոչել Գեներատորներ։ Շատ հնչեղ կլինի՝ Գեներատոր Իվանովիչ, կրճատ՝ Գերա»,– Կոնստանտինովի խոսքերն է մեջբերում «FlashCrimea»–ը։
Հիշեցնենք՝ Պուտինն արդեն գործարկել է Ղրիմ տանող էներգակամրջի առաջին գիծը։
Թերակղզին առանց հոսանքի էր մնացել նոյեմբերի 21–ի՝ լույս 22–ի գիշերը՝ Ուկրաինայից գնացող էլեկտրահաղորդակցության գծերի պայթեցման պատճառով։ Հենասյուների նորոգումը հետաձգվում էր, քանի որ վնասված գծերը շրջափակել էին Ղրիմը ՌԴ կազմի մեջ մտցնելու դեմ բողոքող ակտիվիստները։

7or.am