Լրահոս

04.12.2015 16:05


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Այս խորագրի վերջին նյութերը