Լրահոս

02.10.2010 14:36


Սերգեյ Մինասյան. «Բանակցային գործընթացի շարունակությունը նշանակում է «ստատուս քվոյի» հետագա ամրապնդում»

Սերգեյ Մինասյան. «Բանակցային գործընթացի շարունակությունը նշանակում է «ստատուս քվոյի» հետագա ամրապնդում»

Քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս փուլին՝ ասել է, թե գործընթացը շարունկվում է, բայց՝ վերականգնման ուղղությամբ։

-Հայ-թուրքական գործընթացը դեռ շարունկվում է, սակայն «ռեանիմացիոն» պալատում։ Թուրքական կողմը փորձելու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ֆորմատը պահպանել,-ընդգծել  է նա։

Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Արևմուտքը և նույնիսկ Ռուսաստանը շահագրգռված են հայ-թուրքական գործընթացի հետագա զարգացմամբ:

Նա նաև անդրադարձել է  վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ասել, թե այդ գործունեության նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակություն, իսկ ըստ նրա՝ բանակցային գործընթացի շարունակությունը նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի գոտում գոյություն ունեցող «ստատուս քվոյի» հետագա ամրապնդում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը