Աշխարհ

04.12.2015 14:50


ԻԼԻՊ–ն ահաբեկչություններ է պատրաստում Թայլանդում ՌԴ քաղաքացիների դեմ

ԻԼԻՊ–ն ահաբեկչություններ է պատրաստում Թայլանդում ՌԴ քաղաքացիների դեմ

ԻԼԻՊ–ի գրոհայինները Թայլանդ են ներթափանցել ռուս զբոսաշրջիկների դեմ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։ Այս մասին գրում է «Reuters»–ը՝ թայլանդական ոստիկանությանը հղումով։

Պարզվել է, որ դեռ հոկտեմբերին Սիրիայից երկիր է մուտք գործել 10 ահաբեկիչ, որոնք, հնարավոր է, գրոհներ իրականացնեն ամանորյա տոներին։ Հայտնի է, որ հազարավոր ռուս զբոսաշրջիկներ են նախընտրում Թայլանդ մեկնել այդ օրերին։

Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ գրոհայինները, հնարավոր է, ժամանած լինեն Փաթթայու, Բանգկոկ և Փհուքեթ։

Վարկածներից մեկի համաձայն՝ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին սկզբում տեղեկացել են ՌԴ հատուկ ծառայությունները, մյուսով՝ թայլանդական հետախուզությունը։

Փորձագետների կանխատեսումներով՝ այս ձմեռ Եգիպտոս և Թուրքիա չմեկնող ՌԴ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում Թայլանդ։ Հարավարևելյան Ասիայի ամենահայտնի այդ հանգստավայրը դեռևս «սև ցուցակում» չէ։ «AFP»–ի տվյալներով՝ երկու երկրի հատուկ ծառայություններն ուշադիր հետևում են Թայլանդի առողջարաններում տիրող իրավիճակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը