Լրահոս

04.12.2015 14:44


Սիսիանի «Զանգեր» տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սիսիանի «Զանգեր» տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ՝ Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը