Աշխարհ

04.12.2015 14:15


Չինաստանը հավանություն է տվել Սիրիայում ՌԴ գործողություններին

Չինաստանը հավանություն է տվել Սիրիայում ՌԴ գործողություններին

«kp.ru»–ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը հայտարարել է, որ Պեկինն աջակցում է Ռուսաստանի՝ Սիրիայում ԻՊ դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»–ն։

«Ինչ վերաբերում է ՌԴ հակաահաբեկչական արշավին, ապա մենք ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ այն իրականանում է Սիրիայի կառավարության խնդրանքով։ Մենք աջակցում ենք այն գործողություններին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա և ստացել են համապատասխան երկրի կառավարության հավանությունը»,–ճեպազրույցի ժամանակ ասել է Չունյինը։

Հիշեցնենք՝ ի տարբերություն Չինաստանի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել էր Պուտինի այդ որոշումը՝ հայտարարելով, որ Մոսկվան «ճահճում կհայտնվի», եթե շարունակի աջակցել Բաշար Ասադին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը