Լրահոս

23.11.2009 16:50

Աբդուլլա Գյուլ. «Այդ խոչընդոտը շուտով կվերացվի»

Իտալական «La Stampa» թերթի թղթակցի «Ե՞րբ կարող են Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները հատել ընդհանուր սահմանը» հարցին պատասխանելիս Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նշել է, թե այդ խոչընդոտը շուտով կվերացվի. «Իհարկե, որոշ «տեխնիկական» ժամանակ կպահանջվի, քանի որ փաստաթուղթը պետք է դեռևս քննարկում անցնի երկու երկրների խորհրդարաններում, բայց հետո տեղի կունենա դեսպանների փոխանակում ու ցամաքային սահմանի բացում: Օդային տարածքը վաղուց բաց է»,-նշել է Ա.Գյուլը։

Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին խոսելիս Գյուլն ասել է, թե ամբողջ աշխարհն է փոխվում, փոխվում է նաև Թուրքիան։ Նա նշել է նաև, որ Թուրքիան մտադիր է շարունակել հարևանների հետ բոլոր խնդիրները լուծելու քաղաքականությունը։

Գյուլը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում մեծ ներդրում ունենալու համար՝ նշելով, թե Թուրքիան շրջել է Հայկական հարցի էջը.

-Այո՛, դա մեր ընտրությունն է, և մեր ուժերի հնարավորության սահմաններում մենք անում ենք ամենը, սակայն ուրիշները ևս նման մտադրություն պետք է ունենան։

Նա նաև համաձայնել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանն ուշի-ուշով  հետևում է Բաքուն, և որ Ղարաբաղյան հարցը մնում է չլուծված, սակայն ինքը հավատում է, որ Երևանն ու Բաքուն կգտնեն լուծումը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։