Նովոռոսիյսկի նավահանգստում թուրքական մանդարինի 20 տ քաշովխմբաքանակ է կանգնեցվել։ Ինչպես հայտնել են Ռոսսելխնադզորի՝ Կրասնոդարի երկրամասի և Ադըգեի մամուլի ծառայությունից, բեռը զննելու ժամանակ միջերկրածովյան պտղային ճանճ է հայտնաբերվել։
«Թուրքիայից բերված ավելի քան 20 տ մանդարինի ստուգման ժամանակ ՌԴ համար կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել՝ միջերկրածովյան պտղային ճանճ»,–հսկիչ գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015թ. ընթացքում ՌԴ–ն սահմանին Թուրքիայից եկած ավելի քան 1,3 հազ տ մթերք է կանգնեցրել, որում վնասատու միջատ է հայտնաբերվել։
Այսպես, ամռանը Նովոռոսիյսկի նավահանգստից ՌԴ չեն թողել մոտ 21 տ ծիրան. խմբաքանակում կարանտինային վնասատու էր հայտնաբերվել՝ ծաղկային (կալիֆոռնիական) թրիփս։
Թուրքիան վարակված մանդարին է ուղարկել ՌԴ
Նովոռոսիյսկի նավահանգստում թուրքական մանդարինի 20 տ քաշով խմբաքանակ է կանգնեցվել։ Ինչպես հայտնել են Ռոսսելխնադզորի՝ Կրասնոդարի երկրամասի և Ադըգեի մամուլի ծառայությունից, բեռը զննելու ժամանակ միջերկրածովյան պտղային ճանճ է հայտնաբերվել։

7or.am