Լրահոս

04.12.2015 13:10


Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները դժվարանցանելի են

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ՝ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) և Գորիսից Տաթևի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են:

Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը