Աշխարհ

04.12.2015 12:26


Հայտնի է դարձել ռուսաստանցուն գլխատած դահճի ինքնությունը

Հայտնի է դարձել ռուսաստանցուն գլխատած դահճի ինքնությունը

«LifeNews»–ին հայտնի է դարձել Չեչնիայի 23–ամյա քաղաքացուն՝ Մուհամմեդ Հասիևին գլխատած ԴԱԻՇ–ի դահճի ինքնությունը։ Պարզվել է՝ նա 28–ամյա Անատոլի Զեմլյանկան է՝ ծնունդով Նոյաբրսկից, որը գտնվում է դաշնային հետախուզման մեջ։

Նշվում է, որ Մուհամմեդ Հասիևին դեռ 9 տարի առաջ Եվգենի Յուդին էին անվանում, որն ապրում էր Գրոզնիի Նադտերեչնի շրջանի Գվարդիական մանկատանը։ Տղան գիշերօթիկում էր հայտնվել Չելյաբինսկի շրջանից այն բանից հետո, երբ նրա մորը զրկել էին ծնողական իրավունքներից։

Հիշեցնենք՝ նախօրեին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ–ում տեսանյութ էր հրապարակվել, որում ԴԱԻՇ–ի ահաբեկիչը գլխատում է նարնջագույն կոմբինեզոնով պատանդին, որը ՌԴ ԱԴԾ գործակալ է ներկայանում։

Փորձագետները, ուսումնասիրելով Հասիևի մահապատժի տեսանյութը, եզրակացրել են, որ տղամարդը չի եղել թմրանյութերի ազդեցության տակ, սակայն չի բացառվում, որ նրան հանգստացնող միջոցներ ներարկած լինեն։

Ավելի վաղ գրել էինք, որ ԻԼԻՊ–ի ահաբեկիչները նոր սպառնալից տեսաուղերձ են հղել ՌԴ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը