Աշխարհ

04.12.2015 11:58


Դանիացիները «ո՛չ» են ասել երկրի սահմանները հսկելու իրավունքը ԵՄ-ին տալուն

Դանիացիները «ո՛չ» են ասել երկրի սահմանները հսկելու իրավունքը ԵՄ-ին տալուն

Դանիայում հանրաքվե է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացիների 53.1 տոկոսը «ոչ» է ասել իրենց երկրի սահմանները հսկելու իրավունքը ԵՄ-ին տալուն և եվրաինտեգրման հետագա խորացմանը։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։ Կողմ է արտահայտվել 46.9 տոկոսը։

Սահմանների նկատմամբ հսկողության հարցը հանրաքվեի էր դրվել Փարիզի ահաբեկչությունների և Եվրոպա ռեկորդային թվով ներգաղթյալների ներհոսքի համապատկերին։

Կառավարությունն ու ընդդիմությունն «այո» էին քարոզում հանրաքվեի դրված հարցին՝ պնդելով, որ սահմանների հսկողության իրավունքը ԵՄ–ին տալը կօգնի Դանիայի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը