Նոր Սահմանադրությունը կայուն մեծամասնությամբ վերացնում է զսպող մեխանիզմները
Ամբողջությամբ չեմ կարդացել, բայց երկու բան եմ ուզում կարդացածիս մասով ասեմ.
1) 1995-ին Սահմանադրություն է ընդունվել, որովհետև ԽՍՀՄ-ը փլուզվել էր, ու առանց Սահմանադրության չէինք կարող ապրել: Չեմ հասկանում՝ Սահմանադրական հանձնաժողովից մարդ չի՞ եղել, որ բացատրի, թե ինչու է 95-ին Սահմանադրություն ընդունվել: 2) Էն որ ասում է՝ իր խորին համոզմամբ՝ ազգային անվտանգությանը սպառնացող ուժ հաղթեր 2012 թ-ի ընտրություններում, ապա Արցախը ճանաչելու պահանջ կբերի ԱԺ, ու դա խնդիրներ կստեղծի: Ու էլի լիքը խնդիրներ է նշում: Ո՞նց բացատրենք, որ ներկայիս համակարգը թույլ է տալիս նախագահին՝ զսպի Րաֆֆիին, ու թույլ չտա, որ վտանգավոր քայլեր ձեռնարկի, եթե այդպիսին կա, իսկ նոր Սահմանադրությունը կայուն մեծամասնությամբ վերացնում է զսպող մեխանիզմները: Էս պրիմիտիվ արգումենտները երևի Հրայր Թովմասյանի մտքում է ծագել՝ ֆուտբոլ խաղալուց:
Հ.Գ. Ամբողջ հարցազրույցի գլխավոր մեխը նախկինում տեղի չունեցած դեպքերն են, որոնք նրան ստիպել են Սահմանադրություն փոխել: Ասում է՝ գիտե՞ք՝ ինչ կլիներ, եթե Րաֆֆին 2012 թվին հաղթեր, ու տենց ֆանտաստիկայի ժանրից լիքը բաներ է պատմում, հետո էլ ասում՝ դե հենց էդ տեղի չունեցածների պատճառով էլ Սահմանադրությունը պետք է փոխենք:
Նոր Սահմանադրությունը կայուն մեծամասնությամբ վերացնում է զսպող մեխանիզմները
Ամբողջությամբ չեմ կարդացել, բայց երկու բան եմ ուզում կարդացածիս մասով ասեմ.
1) 1995-ին Սահմանադրություն է ընդունվել, որովհետև ԽՍՀՄ-ը փլուզվել էր, ու առանց Սահմանադրության չէինք կարող ապրել: Չեմ հասկանում՝ Սահմանադրական հանձնաժողովից մարդ չի՞ եղել, որ բացատրի, թե ինչու է 95-ին Սահմանադրություն ընդունվել:
2) Էն որ ասում է՝ իր խորին համոզմամբ՝ ազգային անվտանգությանը սպառնացող ուժ հաղթեր 2012 թ-ի ընտրություններում, ապա Արցախը ճանաչելու պահանջ կբերի ԱԺ, ու դա խնդիրներ կստեղծի: Ու էլի լիքը խնդիրներ է նշում: Ո՞նց բացատրենք, որ ներկայիս համակարգը թույլ է տալիս նախագահին՝ զսպի Րաֆֆիին, ու թույլ չտա, որ վտանգավոր քայլեր ձեռնարկի, եթե այդպիսին կա, իսկ նոր Սահմանադրությունը կայուն մեծամասնությամբ վերացնում է զսպող մեխանիզմները:
Էս պրիմիտիվ արգումենտները երևի Հրայր Թովմասյանի մտքում է ծագել՝ ֆուտբոլ խաղալուց:
Հ.Գ. Ամբողջ հարցազրույցի գլխավոր մեխը նախկինում տեղի չունեցած դեպքերն են, որոնք նրան ստիպել են Սահմանադրություն փոխել: Ասում է՝ գիտե՞ք՝ ինչ կլիներ, եթե Րաֆֆին 2012 թվին հաղթեր, ու տենց ֆանտաստիկայի ժանրից լիքը բաներ է պատմում, հետո էլ ասում՝ դե հենց էդ տեղի չունեցածների պատճառով էլ Սահմանադրությունը պետք է փոխենք:
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից