Աշխարհ

04.12.2015 11:00


Սիրիայում Ռուսաստան է ծնվել (տեսանյութ)

Սիրիայում Ռուսաստան է ծնվել (տեսանյութ)

Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում ապրող զույգը նորածին դստերն անվանակոչել է Ռուսաստան։

«Դուք, իհարկե, կհարցնեք՝ ինչու Ռուսաստան։ Մենք ուզում էինք մեր երախտագիտությունը հայտնել ՌԴ–ին՝ մեր երկրին ու ժողովրդին նրա ցուցաբերած օգնության համար»,–լրագրողներին ասել է երջանիկ հայրը՝ Ալի Աբբասը։

Նախկին բռնցքամարտիկը հավելել է՝ ՌԴ–ն միակն երկիրն է, որն օգնում է Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում։

Նշենք, որ ավելի վաղ էլ՝ նոյեմբերին, Մոսկվայում Սիրիա անունով աղջիկ էր լույս աշխարհ եկել։ «Մոսկվա» գործակալության փոխանցմամբ՝ պարզվել էր՝ փոքրիկի հայրը զինվորական գործուղման մեջ է մերձավորարևելյան այդ երկրում։

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ աշխարհագրական անվանումն անձնական անուն դնելը նորություն չէ. այսպես, Մոսկվայում արդեն ապրում են երկու Ռուսաստան, Բյուզանդիա, Հնդկաստան, Չելսի և Սևաստոպոլ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը