Աշխարհ

04.12.2015 10:00


ՌԴ ԱԳՆ–ն՝ Էրդողանի հայտարարության մասին. «Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին»

ՌԴ ԱԳՆ–ն՝ Էրդողանի հայտարարության մասին. «Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ՌԴ–ի՝ ԻՊ–ից նավթ գնելու մասին հայտարարությանը «Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին» ասացվածքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախօրեին Էրդողանը պատասխան մեղադրանք էր ներկայացրել ՌԴ–ին՝ հայտարարելով, թե ապացույցներ ունի այն բանի, որ ՌԴ–ն է, իբր, նավթ գնում ԻԼԻՊ–ից։ Ահաբեկիչների նավթի խոշոր գնորդն, ըստ նրա, ՌԴ անձնագրով սիրիացի մի գործարար է։

«Ես չեմ լսել այդ հայտարարությունը, բայց տարօրինակ է, որ դա հնչել է շատ ու շատ օրեր այն բանից հետո, երբ նավթի անօրինական առևտրի մասին թեման հայտնվեց ԶԼՄ–ում, և երբ մենք ստույգ փաստեր ներկայացրեցինք։ Չգիտեմ։ Կարելի է միայն հայտնի ասացվածքին դիմել՝ «Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին». այլ բան միտքս չի գալիս»,–ասել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը