Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի փակի Սիրիայի հետ սահմանի այն հատվածը, որը վերահսկում է «Իսլամական պետությունը»։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Hurriyet Daily News»–ին հղումով։
Վարչապետը բացատրել է, որ սահմանը փակելու դեպքում Անկարան այլևս չի կարողանա փախստականներ ընդունել։
«Մենք բարոյական պատասխանատվություն ունենք՝ այդ սահմանից ընդունել փախստականներին։ Նաև ռազմավարական պատասխանատվություն ունենք՝ անվտանգություն ապահովել սահմանին։ Մենք բարձր գին ենք վճարել ԻՊ ահաբեկչական գործունեության դիմաց»,–ասել է Դավութօղլուն։
Վարչապետը հավելել է՝ սահմանը փակելու համար Թուրքիան պետք է ավելի քան 30 հազ զինվոր կանգնեցնի այնտեղ, ինչպես նաև պահակային դիտանոցներ կառուցի յուրաքանչյուր երեք մետրի համար։ Դավութօղլուն նշել է, որ երկրի բյուջեն չի հերիքի նման ծախսերի համար։
Թուրքիան հրաժարվել է փակել Սիրիայի հետ սահմանը

7or.am