Լրահոս

04.12.2015 08:45


«Nissan March»–ը բախվել է էլ. սյանը

«Nissan March»–ը բախվել է էլ. սյանը

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 01.14-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգմանքներում «Nissan March» մակնիշի 34 DU 342 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Զ. Ի. 1985 թ. ծնվ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ը (1985 թ. ծնվ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը