Աշխարհ

03.12.2015 22:08


Մարիա Զախարովա. «Եթե Ասադը հեռանա, իսկ ո՞ւր կհեռանա ԻԼԻՊ–ը»

Մարիա Զախարովա. «Եթե Ասադը հեռանա, իսկ ո՞ւր կհեռանա ԻԼԻՊ–ը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է բրիտանացի նախարարի հայտարարությանը, թե Բաշար Ասադի հեռանալուց հետո ճգնաժամը կավարտվի։

«Աշխարհում միայն մեկ մարդ կա, ով կարող է անմիջապես վերջ դնել Սիրիայում տիրող անհեթեթությանը։ Դա տեղի կունենա, եթե պարոն Պուտինը վերցնի լսափողը, զանգահարի պարոն Ասադին և նրան ասի, որ խաղն ավարտված է»,– Channel 4–ին տված հարցազրույցում նշել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը։

Հակադարձելով այդ խոսքերին՝ Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսպես, եկե՛ք հասկանանք։ Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես մեզ վստահեցնում են բրիտանացի գործընկերները, և Ասադի հեռանալուց հետո անհեթեթությունը կավարտվի, այդ դեպքում ո՞ւր կհեռանա ԻԼԻՊ–ը։ Թե՞ նրանց նույնպես ինչ–որ մեկը կզանգահարի և կասի, որ խաղն ավարտված է։ Ուշադրությո՛ւն, հարցը՝ իսկ ո՞վ կզանգահարի ԻԼԻՊ–ին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը