Քաղաքական

03.12.2015 20:33


ԵԱՀԿ-ն կոչ է արել ԼՂ–ի հարցով ստեղծել հետաքննչական մեխանիզմ

ԵԱՀԿ-ն կոչ է արել  ԼՂ–ի հարցով ստեղծել հետաքննչական մեխանիզմ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվելիք Սարգսյան–Ալիև առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտնում է Interfax–ը:

«Հավատարիմ կմնանք ԼՂ–ի հիմնահարցի խաղաղ կարգավորման դիրքորոշմանը: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին իրենց առաջարկների հիման վրա 2016թ. ակտիվացնել երկխոսությունը: Դատապարտում ենք ծանր սպառազինության կիրառումը և կոչ ենք անում ստեղծել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմ»,–ասված է հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը