Լրահոս

23.11.2009 16:24


Մրցանակի հանձման ժամանակ «խալտուրա՞» է տեղի ունենում

-Չնայած ես ստացել եմ մրցանակ, բայց պետք է խիստ քննադատեմ այդ գործընթացը, քանի որ մրցանակ ստացած ոչ բոլոր ստեղծագործություններն են արժանի եղել, ոչ բոլորն են, որ հայտնի են հասարակությանը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մշակույթի գործիչներին տրվող պետական մրցանակաների մասին՝ ասել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:

Նա նշել է, որ մրցանակի հանձման ժամանակ շատ հաճախ «խալտուրա» է տեղի ունենում։

-Պետական մրցանակը ձևական բնույթ է կրում, ոչ մեկի վեջը չէ, թե դու ինչ մրցանակ ես ստացել: Ոչ մի առավելություն էլ չի տալիս: Կրիմինալ է, որ անձն է իրեն ներկայացնում: Այս ամենի մեղավորը հենց դեմոկրատիան է՝ դեմոկրատիա նշանակում է դեբիլիստական հասարակական մտածելակերպ,-ասել է նա։

Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանն էլ նշել է, որ մրցանակաբաշխությունը պետք է երկու փուլով լինի:

-Ընտրական փուլում պետք է հանվեն բոլոր վատ աշխատանքերը, այնուհետև կազմակերպվեն համերգաշարեր, եթե կերպարավեստ է' ցուցահանդեսներ, որպեսզի հասարակությունն էլ ունենա իր մասնակցությունը, որից հետո նոր ժյուրին կատարի իր ընտրությունը: Այսօր մրցույթն անցկացվում է փակ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը