Վարդան Օսկանյան. «Հազվագյուտ են մտքերը, որոնց հետ համաձայն եմ»
Այսօր երեկոյան 10:20 կլինի իմ հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ: Ասեմ, որ հարցազրույցը ձայնագրվել է այսօր առավոտյան, երբ դեռ չէր հրապարակվել նախագահի երեկվա հարցազրույցը:
Հետևապես, այնտեղ որևէ հղում կամ անդրադարձ նախագահի հարցազրույցին չկա: Այլապես դա կարող էր դառնալ գլխավոր թեման, որովհետև նախագահի արտահայտած մտքերն ինձ համար խիստ խնդրահարույց են: Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ընդգրկուն հարցազրույցում հազվագյուտ են մտքերը, որոնց հետ համաձայն եմ:
Վստահ եմ՝ առիթ կլինի անդրադառնալու դրանց: Պարզապես այս պահին չեմ կարող նախագահին չտալ հետևյալ հարցը.
Եթե գործող Սահմանադրության մեջ վտանգ եք տեսնում, որ «Ժառանգության» հաղթելու պարագայում Ղարաբաղի անկախության ճանաչման և Արևմտյան Հայաստանի հողերի պահանջը կարող են պատերազմի հանգեցնել, ապա հետաքրքիր է իմանալ՝ նոր Սահմանադրության պարագայում, եթե «Ժառանգությունը» հաղթի, մեծամասնություն կազմի և դնի նույն խնդիրները, ինչպե՞ս է կանխվելու հնարավոր պատերազմը:
Ես բերեցի այս օրինակը՝ ընգծելու հակառակը՝ ներկայիս Սահմանադրությունն է, որ կարող է նախագահի մատնանշած վտանգավոր իրավիճակը կանխել, որովհետև արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը բացառապես նախագահի իրավասություների մեջ են: Մի բան, որ նոր Սահմանադրությունում դրվում է վարչապետի և կառավարության վրա:

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից