ՌԴ ՌԾՈւ նավը չի բարձրացրել «հարգանքի դրոշը» Բոսֆորն անցնելիս
Սիրիա բեռներ տեղափոխող ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմի դեսանտային մեծ «Саратов» նավը Միջերկրականի ավազան է անցել թուրքական սևծովյան նեղուցներով՝ առանց Թուրքիայի դրոշը բարձրացնելու ավանդական արարողության. դա սովորաբար արվում է ի նշան հյուրընկալող երկրի հանդեպ ունեցած հարգանքի։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
Ստամբուլյան կայքերը տեղեկացնում են, որ «Սարատովը» սիրիական Թարթուս նավահանգիստ է շարժվում, որտեղ գտնվում է Միջերկրական ծովում ՌԴ ՌԾՈւ–ի նյութատեխնիկական ապահովման կայանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30–ին Թուրքիան ժամերով սպասեցրել էր ռուսական նավերին Բոսֆորի մուտքի մոտ, որտեղ արդեն մի քանի տասնյակ նավ էր կուտակվել։ Մի քանի ժամ ստուգելով ռուսական նավերը՝ թուրք մաքսավորները նրանց բաց էին թողել սևծովյան նեղուցով։ Հայտնի է, որ համաձայն Մոնթրեի 1936թ. միջազգային կոնվենցիայի՝ Թուրքիան իրավունք ունի արտասահմանյան նավերի համար փակել նեղուցները միայն հայտարարված պատերազմի դեպքում։

7or.am