Քաղաքական

03.12.2015 14:57


ԵՄ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ–ում լարվածության աճի կապակցությամբ

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ–ում լարվածության աճի կապակցությամբ

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։

«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ ԵՄ–ն հավատարիմ է մնալու ԵԱՀԿ տարածքում ու հարակից տարածաշրջաններում ճգնաժամերի կարգավորման գործընթացներին իր ակտիվ մասնակցությանը: Հակամարտությունների կարգավորումը ու մարտահրավերներին դիմակայելը համագործակցություն է պահանջում»,-նշել է նա:

Նաև կոչ է արել եվրոպական երկրներին համատեղ ջանքերով դիմակայել ահաբեկչությանը և լուծել ներգաղթյալների հարցը.

«Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում: Այն կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով։ Աշխարհը մեզ չի հասկանա ու չի ների, եթե մեր ջանքերը ձախողվեն կարճաժամկետ տարաձայնությունների պատճառով»,-ասել է Մոգերինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը