Լրահոս

23.11.2009 16:05

Արձակագիր. «Ես` որպես Հայաստանի քաղաքացի, դեմ եմ արձանագրություններին»

-Ես` որպես Հայաստանի քաղաքացի, դեմ եմ արձանագրություններին։ Այս վիճակով դրանց ստորագրելուն դեմ եմ շատ պարզ պատճառով՝ անահասկանալի է, թե ո՞ւր ենք գնալու,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատաման մասին՝ ասել է  արձակագիր Հովհաննես Երանյանը։

Նա նշել է, որ ինքը ճնշում է տեսնում Թուրքիայի և միջազգային ուժերի կողմից։

-Ես ո՛չ դիվանագետ եմ, ո՛չ էլ քաղաքագետ, որպեսզի բացատրեմ' ինչո՞ւ եմ դեմ, բայց ես վախենում եմ այդ բաներից։ Մենք փոքր ենք, թույլ, ես   զգուշանում եմ 70 միլիոնանոց ազգի հետ հարաբերվելուց։ Նրանք մենակ մեր բնակչության չափ բանաստեղծ ունեն,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։