Ստեփան Մարգարյան. «ՀՀ–ն պետք է ակտիվ միջնորդի դեր ստանձնի ՌԴ–ի ու Վրաստանի միջև»
Ինչպես հայտնի է, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները հետզհետե վատթարանում են: «Zham.am»-ը ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ զրույցում անդրադաձավ տարածաշրջանային խնդիրներին, ռուս-թուրքական վատթարացող հարաբերությունների ազդեցությանը Հայաստանի վրա, Հայաստանի անելիքներին և այլ հարցերի:
-Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման հետեւանքով առաջացած ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ընդհանրապես միտում ունի դառնալու աշխարհաքաղաքական մակարդակի հակադրության խնդիր: Այնպես, որ նրա ազդեցությունը դեռեւս շատ ավելի լայն է լինելու: Իհարկե, դեպքը տեղի ունեցավ Սիրիայի շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակներում, սակայն հետեւանքներն ազդում են տարբեր կոնֆլիկտներով լեցուն մեր տարածաշրջանի վրա: Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, ուղղակիորեն վերաբերում է մեզ եւ, ցավոք սրտի, խիստ անհանգստացնող է: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ուզում եմ որոշ ճշգրտումներ անել: Հաճախ, տարածաշրջանի մասին խոսելով մենք չենք հստակեցնում նրա սահմանները, երբեմն դրա կարիքը չի էլ լինում: Սակայն մեր համար գոյություն ունի երկու տարածաշրջան` մեկը Հարավային Կովկասն է` երեք ճանաչված երկրներով, որը լինելով պոտենցիալ միասնական օրգանիզմ, ցավոք որպես տարածաշրջան դեռեւս անորոշ ապագայով է, եւ մենք այստեղ կարող ենք հուսալ միայն հայ-վրացական հարաբերությունների զարգացում: Մյուսն ավելի լայն է` Հարավային Կովկաս, Ռւսաստան, Իրան, Թուրքիա: Ահա այս լայն տարածաշրջանում են ընթանում շատ լուրջ գործընթացները: Բնականաբար դրանք ավելի ակտիվանալու են, տեղի են ունենում վերադասավորումներ եվ բեւեռացում: Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց է, ինչ աշխատում են ձեւավորել համագործակցության տարբեր ձեւաչափեր, որտեղ, բնականաբար, Հայաստանը չունի մասնակցություն: Այժմ եւս դրանք շարունակվում են: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ճանապարհային հաղորդակցության ձեւաչափից բացի, Թուրքիան տեւական ժամանակ է, ինչ ձգտում է ստեղծել եւս մեկը` Թուրքիա-Իրան-Ադրբեջան, խոսքը գնում է երկաթուղային հաղորդակցության ուղիների մասին: Այսպիսի հարցեր էին ընդգրկված նաեւ վերջերս Չավուշօղլուի` Բաքու կատարած վերջին այցի ընթացքում քննարկումների օրակարգում: Ի դեպ, սպասվում է նաեւ Դավիթօղլուի այցը Բաքու: Այսինքն Թուրքիան ձգտում է ավելի լայն համագործակցության եզրեր եւ ազդեցության լծակներ ձեռք բերել: Տարածաշրջանին լրացուցիչ բարդություն են հաղորդում ռուս-վրացական ոչ այնքան հարթ հարաբերությունները: Մյուս կողմից գնալով ավելի առարկայական է դառնում համագործակցության` Ռուսաստան, Իրան, եւ գուցե նաեւ Սիրիա առանցքը: Այնպես, որ հաշվի առնելով տարբեր ձեւաչափերի ստեղծման ուղղությամբ ընթացող ակտիվ քննարկումները, կարծում եմ լարվածությունն ավելի աճելու միտում ունի:
-Իրականում այդ կոնֆլիկտը այնքան էլ սառեցված չէ: Գուցե նաեւ դա է պատճառը, որ ռուսական ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո տարբեր հարթակներում այդ դեպքի քննարկումների ընթացքում հաճախ են շոշոփվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անունները: Մասնավորապես, ակտիվացել է Թուրքիայի կողմից Ղարաբաղի հարցի կարգավորմանը ակտիվ մասնակցություն ունենալու ձգտումը: Իսկ մենք չգիտենք, թե այդ ձգտումը մինչեւ ուր կարող է հասնել: Այնպես որ, հավանականություն կա, որ եթե ռուս- թուրքական հակադրությունը կրի տեւական բնույթ եւ հարաբերությունների սրումը խորանա, ապա այդ հակամարտությունը վերածվի հայ-ադրբեջանական ռազմական հակադրության: Իհարկե սա վտանգավոր սցենար է, բայց այն ոչ ոք չի կարող բացառել: Թերեւս զարգացումների նման սցենարը բացառելու միակ երաշխիքը բոլոր առումներով դրան լուրջ պատրաստ լինելն է: -ՎերջերսկրկինակտիվացելէԹուրքիա-Վրաստան-Ադրբեջանտրանսպորտայինհաղորդակցությանխնդիրը, մասնավորապես, նկատիունեմ «մեծմետաքսիճամապարհի» գաղափարինյութականացումը, մանավանդ, որվերջերսՍտամբուլումկայացելէհանդիպում, որինԹուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանիներկայացուցիչներիհետմիասին, մասնակցելենՂազախստանիևՉնաստանիներկայացուցիչները: Ի՞նչսպասելայսամենից:
-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցության ծրագիրը սկսվեց Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումով, որն, այնուհետեւ, Ադրբեջանի մասնակցությամբ դարձավ արդեն տարածաշրջանային ծրագիր: Ծրագրի ավտոճանապարհային մայրուղին այս տարվանից արդեն գործում է, երկաթգիծը կավարտվի հաջորդ տարի: Եւ փաստորեն այն տարածաշրջանային ծրագրից կդառնա տարածաշրջանային լուրջ համագործակցության միջոց եւ գործիք: Այս ծրագրով Թուրքիան եւ Ադրբեջանը մի քանի հարց են լուծում` ունենում են Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցություն, փակ է մնում Ղարս-Գյումրի երկաթգիծը, իսկ Հայաստանը ավելի է մեկուսանում արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցությունից: Վրաստանը ունենում է երկաթուղային հաղորդակցություն Թուրքիայի հետ եւ իր տարածքով լրացուցիչ տրանզիտային հնարավորություններ: Ի դեպ ասեմ, այսօր արդեն երեւում է, որ Հայաստանը հազրվ թե կարողանա օգտվել այս երկաթգծից: Սակայն այս ծրագրում մի խնդիր կա, որի լուծումը դեռեւս պարզ չէ: Ինչպես արդեն ասացի, այս ծրագիրը սկզբնական փուլում` հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ուներ բացառապես քաղաքական նշանակություն: Դա Հայաստանի մեկուսացումն էր: Մետաքսի ճանապարհ տերմինը ավելի ուշ է հայտնվել: Պարզվում է, Ղարս-Ախալքալաք երկաթուղու բացման պարագայում, որոշ հաշվարկների համաձայն, Վրաստանում կարող են խնդիրներ առաջանալ բեռնափոխադրումների բավարար ծանրաբեռնվածության առումով: Անհրաժեշտ քանակությամբ բեռներ, որոնցով բավարար ծանրաբեռնվածությամբ կաշխատեն Բաթումիի, Փոթիի նավահանգիստները եւ նշված երկաթգիծը, հնարավոր է, որ չլինի: Դա բավականին լուրջ խնդիր է, քանի որ երկաթգիծը կարող է խանգարել նավահանգիստներին եւ երկու ուղղություններն էլ աշխատեն թերծանրաբեռնված: Դեռեւս տարիներ առաջ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվ աշխատում էր Չինաստանի եւ Ղազախստանի հետ` լրացուցիչ բեռների ծավալ ապահովելու համար տրանսպորտային ուղիներ մշակելու ուղղությամբ: Ստամբուլյան այդ հանդիպումը հենց նշված խնդիրները լուծելու համար էր: Մետաքսի ճանապարհ տերմինը այս ծրագրի հետ կապված, հայտնվել է բեռների լրացուցիչ ծավալներ փնտրելու ընթացքում: Որքան հայտնի է, Ստամբուլում որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստանից որոշ քանակի բեռներ տեղափոխելու ուղղությամբ, սակայն վերջնական լուծում առայժմ չկա:
-Այո, հնարավոր համարում եմ և կարծում եմ, որ մենք պետք է ակտիվ աշխատենք հենց հիմա: Ժամանակին` ռուս- վրացական կոնֆլիկտի ժամանակ, Հայաստանը հնարավորություն ուներ ակտիվ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Ցավում եմ, որ դա չարեցինք, որովհետեւ այսօր էլի վստահ եմ, որ այդ դերակատարումը ամենալավ մենք կարող էինք անել: Արդյունքում տարածաշրջանը ինչ-որ չափով կխուսափեր ավելի բարդանալուց, եւ ինչու չէ, գուցե այս խնդիրը այսօր չլիներ: Բայց քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում: Այսօր, նախ, կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալի շատ քիչ մասն է օգտագործվում, ընդ որում անկախ աշխարհաքաղաքական տարբեր հակվածություններից և տնտեսական ինտեգրացման տարբեր ուղղվածությունից: Մասնավորապես, ո՞վ կարող է պնդել, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ Հայաստանը հետաքրքիր չի վրացական կապիտալի համար: Տրամաբանորեն այն պետք է ձգող լիներ: Կապիտալը սիրում է իրացման մեծ շուկա, իսկ կոնկրետ ԵԱՏՄ շուկա Վրաստանից մտնելն ավելի դժվար է, քան Հայաստանից: Կարծում եմ այստեղ մենք մտածելու խնդիր ունենք: Հաջորդը, կարծում եմ, որ տարածաշրջանային զարգացումների այս փուլում այո, հնարավորություն կա աշխատել աբխազական երկաթգծի բացման ողղությամբ: Անմիջապես ասեմ, որ դա շատ բարդ խնդիր է, բայց դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպետք է աշխատել: Հակառակը, այդ ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել համառությամբ: Հատկապես այժմ, երբ տարածաշրջանում շատ լուրջ իրավիճակ է փոխվել: Ցանկացած բարդ խնդրի լուծման ուղղություններն ուրվագծվում են քննարկման եւ բանակցությունների ընթացքում: Ցավոք, տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում ես չեմ տեսնում, որ Հայաստանը կամ Ռուսաստանը լուրջ աշխատում են Վրաստանի քաղաքական Էլիտայի հետ: Պարզ է, այն կբացվի այն ժամանակ միայն, երբ դրա անմիջական կատարողները հետաքրքրված լինեն: Հետաքրքրություն առաջանում է նաեւ լուրջ քննարկումների արդյունքում: Որեւէ կողմ այն պետք է սկսի: Կարծում եմ, որ այս խնդրով մեր հետեւողական եւ համառ աշխատանքը Ռուսաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի հետ, քաղաքական էլիտաների միջեւ շփումները, կարող են որոշակի արդյունք տալ: Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում հնարավոր է համադրել մեր հետաքրքրությունները իրենց հետաքրքրությունների հետ: Վստահ եմ նաեւ, քանի որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հանվում են եւ մեծ պոտենցիալ ունի Ռուսաստան-Իրան համագործակցությունը, այս երկաթգծի բացումը նաեւ Իրանի հետաքրքրությունների շրջանակում է :
-Իսկինչու՞պետքէ,օրինակ, Վրաստանըհամաձայնի:
-Նախ, թե տարածաշրջանում ինչպիսի իրավիճակ կստեղծվի թեկուզ մոտ ապագայում, դժվար է ասել, փոփոխվող եւ լարված գործընթաց է ընթանում: Չպետք է սպասել, որ ինչ-որ բան փոխվի և նոր սկսել աշխատել: Պետք է նպաստել այդ փոփոխություններին:Ինչ վերաբերում է իմ ասածներին, ապա, վստահ եմ, դրանք պրակտրկ են եւ կիրառելի: Վրաստանի պարագայում կարող եմ հետեւյալ փաստարկները բերել: Նախ, չեմ կարծում, որ Վրաստանը ուզենա երկաթուղային հաղորդակցության ճանապարհներով մշտապես կախված մնալ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Հաջորդը, ինչպես արդեն նշեցի Ղարս-Ախալքալաք երկաթուղու բացման պարագայում, բեռնափոխադրումների բավարար եւ մշտական ծավալի խնդիր կա: Լրացուցիչ երկաթգծի գործելը Վրաստանի տարածքով այլ վայրեր տեղափոխվող բեռների ծավալի ավելացման հնարավորություն է ստեղծում: Լուրջ աշխատելու պարագայում այլ փաստարկներ եւս կարելի է գտնել: Ընդհանրապես, ճիշտ չէ եւ նույնիսկ վտանգավոր է միշտ իրադարձությունների եւ իրավիճակների հետեւից գնալը: Անհրաժեշտ է երբեմն իրավիճակ ստեղծել:
Ստեփան Մարգարյան. «ՀՀ–ն պետք է ակտիվ միջնորդի դեր ստանձնի ՌԴ–ի ու Վրաստանի միջև»
Ինչպես հայտնի է, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները հետզհետե վատթարանում են: «Zham.am»-ը ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ զրույցում անդրադաձավ տարածաշրջանային խնդիրներին, ռուս-թուրքական վատթարացող հարաբերությունների ազդեցությանը Հայաստանի վրա, Հայաստանի անելիքներին և այլ հարցերի:
-Պարո՛ն Մարգարյան, դուք երկար տարիներ` ավելի քան տասնհինգ տարի, աշխատել եք տարածաշրջանային համագործակցության խնդիրներով զբաղվել եք հայ-վրացական հարաբերություններով: Ի՞նչ եք կարծում, վերջին զարգացումները եւ մասնավորապես ռուսական ինքնաթիռի կործանման արդյունքում սրընթաց վատթարացող ռուս-թուրքական հարաբերությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա:
-Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման հետեւանքով առաջացած ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ընդհանրապես միտում ունի դառնալու աշխարհաքաղաքական մակարդակի հակադրության խնդիր: Այնպես, որ նրա ազդեցությունը դեռեւս շատ ավելի լայն է լինելու: Իհարկե, դեպքը տեղի ունեցավ Սիրիայի շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակներում, սակայն հետեւանքներն ազդում են տարբեր կոնֆլիկտներով լեցուն մեր տարածաշրջանի վրա: Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, ուղղակիորեն վերաբերում է մեզ եւ, ցավոք սրտի, խիստ անհանգստացնող է: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ուզում եմ որոշ ճշգրտումներ անել: Հաճախ, տարածաշրջանի մասին խոսելով մենք չենք հստակեցնում նրա սահմանները, երբեմն դրա կարիքը չի էլ լինում: Սակայն մեր համար գոյություն ունի երկու տարածաշրջան` մեկը Հարավային Կովկասն է` երեք ճանաչված երկրներով, որը լինելով պոտենցիալ միասնական օրգանիզմ, ցավոք որպես տարածաշրջան դեռեւս անորոշ ապագայով է, եւ մենք այստեղ կարող ենք հուսալ միայն հայ-վրացական հարաբերությունների զարգացում: Մյուսն ավելի լայն է` Հարավային Կովկաս, Ռւսաստան, Իրան, Թուրքիա: Ահա այս լայն տարածաշրջանում են ընթանում շատ լուրջ գործընթացները: Բնականաբար դրանք ավելի ակտիվանալու են, տեղի են ունենում վերադասավորումներ եվ բեւեռացում: Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց է, ինչ աշխատում են ձեւավորել համագործակցության տարբեր ձեւաչափեր, որտեղ, բնականաբար, Հայաստանը չունի մասնակցություն: Այժմ եւս դրանք շարունակվում են: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ճանապարհային հաղորդակցության ձեւաչափից բացի, Թուրքիան տեւական ժամանակ է, ինչ ձգտում է ստեղծել եւս մեկը` Թուրքիա-Իրան-Ադրբեջան, խոսքը գնում է երկաթուղային հաղորդակցության ուղիների մասին: Այսպիսի հարցեր էին ընդգրկված նաեւ վերջերս Չավուշօղլուի` Բաքու կատարած վերջին այցի ընթացքում քննարկումների օրակարգում: Ի դեպ, սպասվում է նաեւ Դավիթօղլուի այցը Բաքու: Այսինքն Թուրքիան ձգտում է ավելի լայն համագործակցության եզրեր եւ ազդեցության լծակներ ձեռք բերել: Տարածաշրջանին լրացուցիչ բարդություն են հաղորդում ռուս-վրացական ոչ այնքան հարթ հարաբերությունները:
Մյուս կողմից գնալով ավելի առարկայական է դառնում համագործակցության` Ռուսաստան, Իրան, եւ գուցե նաեւ Սիրիա առանցքը: Այնպես, որ հաշվի առնելով տարբեր ձեւաչափերի ստեղծման ուղղությամբ ընթացող ակտիվ քննարկումները, կարծում եմ լարվածությունն ավելի աճելու միտում ունի:
-Ձեր կարծիքով այն կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ նաեւ ղարաբաղյան չկարգավորված խնդրի վրա: Մասնավորապես, դուք հավանական համարու՞մ եք ավելի քան քսան տարի սառեցված այս կոնֆլիկտի վերսկսումը:
-Իրականում այդ կոնֆլիկտը այնքան էլ սառեցված չէ: Գուցե նաեւ դա է պատճառը, որ ռուսական ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո տարբեր հարթակներում այդ դեպքի քննարկումների ընթացքում հաճախ են շոշոփվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անունները: Մասնավորապես, ակտիվացել է Թուրքիայի կողմից Ղարաբաղի հարցի կարգավորմանը ակտիվ մասնակցություն ունենալու ձգտումը: Իսկ մենք չգիտենք, թե այդ ձգտումը մինչեւ ուր կարող է հասնել: Այնպես որ, հավանականություն կա, որ եթե ռուս- թուրքական հակադրությունը կրի տեւական բնույթ եւ հարաբերությունների սրումը խորանա, ապա այդ հակամարտությունը վերածվի հայ-ադրբեջանական ռազմական հակադրության: Իհարկե սա վտանգավոր սցենար է, բայց այն ոչ ոք չի կարող բացառել: Թերեւս զարգացումների նման սցենարը բացառելու միակ երաշխիքը բոլոր առումներով դրան լուրջ պատրաստ լինելն է:
-Վերջերս կրկին ակտիվացել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցության խնդիրը, մասնավորապես, նկատի ունեմ «մեծ մետաքսի ճամապարհի» գաղափարի նյութականացումը, մանավանդ, որ վերջերս Ստամբուլում կայացել է հանդիպում, որին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ներկայացուցիչների հետ միասին, մասնակցել են Ղազախստանի և Չնաստանի ներկայացուցիչները: Ի՞նչ սպասել այս ամենից:
-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցության ծրագիրը սկսվեց Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումով, որն, այնուհետեւ, Ադրբեջանի մասնակցությամբ դարձավ արդեն տարածաշրջանային ծրագիր: Ծրագրի ավտոճանապարհային մայրուղին այս տարվանից արդեն գործում է, երկաթգիծը կավարտվի հաջորդ տարի: Եւ փաստորեն այն տարածաշրջանային ծրագրից կդառնա տարածաշրջանային լուրջ համագործակցության միջոց եւ գործիք:
Այս ծրագրով Թուրքիան եւ Ադրբեջանը մի քանի հարց են լուծում` ունենում են Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցություն, փակ է մնում Ղարս-Գյումրի երկաթգիծը, իսկ Հայաստանը ավելի է մեկուսանում արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցությունից: Վրաստանը ունենում է երկաթուղային հաղորդակցություն Թուրքիայի հետ եւ իր տարածքով լրացուցիչ տրանզիտային հնարավորություններ: Ի դեպ ասեմ, այսօր արդեն երեւում է, որ Հայաստանը հազրվ թե կարողանա օգտվել այս երկաթգծից:
Սակայն այս ծրագրում մի խնդիր կա, որի լուծումը դեռեւս պարզ չէ: Ինչպես արդեն ասացի, այս ծրագիրը սկզբնական փուլում` հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ուներ բացառապես քաղաքական նշանակություն: Դա Հայաստանի մեկուսացումն էր: Մետաքսի ճանապարհ տերմինը ավելի ուշ է հայտնվել:
Պարզվում է, Ղարս-Ախալքալաք երկաթուղու բացման պարագայում, որոշ հաշվարկների համաձայն, Վրաստանում կարող են խնդիրներ առաջանալ բեռնափոխադրումների բավարար ծանրաբեռնվածության առումով: Անհրաժեշտ քանակությամբ բեռներ, որոնցով բավարար ծանրաբեռնվածությամբ կաշխատեն Բաթումիի, Փոթիի նավահանգիստները եւ նշված երկաթգիծը, հնարավոր է, որ չլինի: Դա բավականին լուրջ խնդիր է, քանի որ երկաթգիծը կարող է խանգարել նավահանգիստներին եւ երկու ուղղություններն էլ աշխատեն թերծանրաբեռնված: Դեռեւս տարիներ առաջ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվ աշխատում էր Չինաստանի եւ Ղազախստանի հետ` լրացուցիչ բեռների ծավալ ապահովելու համար տրանսպորտային ուղիներ մշակելու ուղղությամբ: Ստամբուլյան այդ հանդիպումը հենց նշված խնդիրները լուծելու համար էր: Մետաքսի ճանապարհ տերմինը այս ծրագրի հետ կապված, հայտնվել է բեռների լրացուցիչ ծավալներ փնտրելու ընթացքում: Որքան հայտնի է, Ստամբուլում որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել Չինաստանից որոշ քանակի բեռներ տեղափոխելու ուղղությամբ, սակայն վերջնական լուծում առայժմ չկա:
-Պարոն Մարգարյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել Հայաստանն այս շրջափակման ծրագրերից դուրս բերելու եւ տարածաշրջանում ավելի ակտիվ դերակատարում ունենալու համար: Մասնավորապես, հնարավոր համարու՞մ եք երբեւէ Աբխազիայի երկաթգծի բացումը:
-Այո, հնարավոր համարում եմ և կարծում եմ, որ մենք պետք է ակտիվ աշխատենք հենց հիմա: Ժամանակին` ռուս- վրացական կոնֆլիկտի ժամանակ, Հայաստանը հնարավորություն ուներ ակտիվ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Ցավում եմ, որ դա չարեցինք, որովհետեւ այսօր էլի վստահ եմ, որ այդ դերակատարումը ամենալավ մենք կարող էինք անել: Արդյունքում տարածաշրջանը ինչ-որ չափով կխուսափեր ավելի բարդանալուց, եւ ինչու չէ, գուցե այս խնդիրը այսօր չլիներ: Բայց քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում:
Այսօր, նախ, կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալի շատ քիչ մասն է օգտագործվում, ընդ որում անկախ աշխարհաքաղաքական տարբեր հակվածություններից և տնտեսական ինտեգրացման տարբեր ուղղվածությունից: Մասնավորապես, ո՞վ կարող է պնդել, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ
Հայաստանը հետաքրքիր չի վրացական կապիտալի համար: Տրամաբանորեն այն պետք է
ձգող լիներ: Կապիտալը սիրում է իրացման մեծ շուկա, իսկ կոնկրետ ԵԱՏՄ շուկա Վրաստանից մտնելն ավելի դժվար է, քան Հայաստանից: Կարծում եմ այստեղ մենք մտածելու խնդիր ունենք:
Հաջորդը, կարծում եմ, որ տարածաշրջանային զարգացումների այս փուլում այո, հնարավորություն կա աշխատել աբխազական երկաթգծի բացման ողղությամբ: Անմիջապես ասեմ, որ դա շատ բարդ խնդիր է, բայց դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպետք է աշխատել: Հակառակը, այդ ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել համառությամբ: Հատկապես այժմ, երբ տարածաշրջանում շատ լուրջ իրավիճակ է փոխվել: Ցանկացած բարդ խնդրի լուծման ուղղություններն ուրվագծվում են քննարկման եւ բանակցությունների ընթացքում: Ցավոք, տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում ես չեմ տեսնում, որ Հայաստանը կամ Ռուսաստանը լուրջ աշխատում են Վրաստանի քաղաքական Էլիտայի հետ: Պարզ է, այն կբացվի այն ժամանակ միայն, երբ դրա անմիջական կատարողները հետաքրքրված լինեն: Հետաքրքրություն առաջանում է նաեւ լուրջ քննարկումների արդյունքում: Որեւէ կողմ այն պետք է սկսի: Կարծում եմ, որ այս խնդրով մեր հետեւողական եւ համառ աշխատանքը Ռուսաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի հետ, քաղաքական էլիտաների միջեւ շփումները, կարող են որոշակի արդյունք տալ: Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում հնարավոր է համադրել մեր հետաքրքրությունները իրենց հետաքրքրությունների հետ: Վստահ եմ նաեւ, քանի որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հանվում են եւ մեծ պոտենցիալ ունի Ռուսաստան-Իրան համագործակցությունը, այս երկաթգծի բացումը նաեւ Իրանի հետաքրքրությունների շրջանակում է :
-Իսկ ինչու՞ պետք է, օրինակ, Վրաստանը համաձայնի:
-Նախ, թե տարածաշրջանում ինչպիսի իրավիճակ կստեղծվի թեկուզ մոտ ապագայում, դժվար է ասել, փոփոխվող եւ լարված գործընթաց է ընթանում: Չպետք է սպասել, որ ինչ-որ բան փոխվի և նոր սկսել աշխատել: Պետք է նպաստել այդ փոփոխություններին:Ինչ վերաբերում է իմ ասածներին, ապա, վստահ եմ, դրանք պրակտրկ են եւ կիրառելի: Վրաստանի պարագայում կարող եմ հետեւյալ փաստարկները բերել: Նախ, չեմ կարծում, որ Վրաստանը ուզենա երկաթուղային հաղորդակցության ճանապարհներով մշտապես կախված մնալ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Հաջորդը, ինչպես արդեն նշեցի Ղարս-Ախալքալաք երկաթուղու բացման պարագայում, բեռնափոխադրումների բավարար եւ մշտական ծավալի խնդիր կա: Լրացուցիչ երկաթգծի գործելը Վրաստանի տարածքով այլ վայրեր տեղափոխվող բեռների ծավալի ավելացման հնարավորություն է ստեղծում: Լուրջ աշխատելու պարագայում այլ փաստարկներ եւս կարելի է գտնել:
Ընդհանրապես, ճիշտ չէ եւ նույնիսկ վտանգավոր է միշտ իրադարձությունների եւ իրավիճակների հետեւից գնալը: Անհրաժեշտ է երբեմն իրավիճակ ստեղծել:
Աղբյուրը՝ http://zham.am/am/news/57260.html