Պուտինը գործարկել է Ղրիմ տանող էներգակամուրջը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը«Ղրիմէներգո» ընկերության շենքում գործարկել է Ռուսաստանից Ղրիմ գնացող էներգակամրջի առաջին գիծը։
Շորհակալություն հայտնելով էներգետիկներին, շինարարներին ու Ղրիմի և Սևաստոպոլի իշխանություններին՝ ՌԴ առաջնորդը հույս է հայտնել, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում և բարձր մակարդակով։
Հիշեցնենք՝ թերակզղին առանց հոսանքի է մնացել նոյեմբերի 21–ի՝ լույս 22–ի գիշերը՝ Ուկրաինայից գնացող էլեկտրահաղորդակցության գծերի պայթեցման պատճառով։ Հենասյուների նորոգումը հետաձգվում էր, քանի որ վնասված գծերը շրջափակել էին Ղրիմը ՌԴ կազմի մեջ մտցնելու դեմ բողոքող ակտիվիստները։
Էներգամակամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016թ., որի շնորհիվ Ղրիմն ամբողջությամբ կապահովվի ՌԴ էլեկտրականությամբ, և Ուկրաինայի էներգամատակարարումների կարիքն այլևս չի լինի։
Պուտինը գործարկել է Ղրիմ տանող էներգակամուրջը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմէներգո» ընկերության շենքում գործարկել է Ռուսաստանից Ղրիմ գնացող էներգակամրջի առաջին գիծը։

7or.am