Եվրոպայում ներգաղթյալների տեղափոխման բիզնեսով զբաղվողների են ձերբակալել
«Եվրոպոլի» աջակցությամբ իրականացված հատուկ գործողության արդյունքում 20 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ներգաղթյալների ապօրինի տեղափոխումը կազմակերպելու մեջ։ Խմբավորումը 2 տարվա ընթացքում հասցրել է այդ ուղով ավելի քան 10 մլն եվրո աշխատել։
Երթուղին սկսվել է Թուրքիայից։ Այնտեղից ներգաղթյալներին օգնել են անցնել Հունաստան, ապա Մակեդոնիայիով ու Սերբիայով՝ Ավստրիա, Գերմանիա և դեպի Եվրոպայի հյուսիս։
«ТАСС»–ի տվյալներով՝ հանցավոր խմբավորման անդամները ձերբակալվել են տարբեր երկրներում՝ Ավստրիայում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, առաջնորդը՝ Լիվերփուլում։
Մաքսանենգների մեծ մասը ծնունդով Սիրիայից և Հունաստանից է, կան նաև պաղեստինցիներ։
ԵՄ ոստիկանական ծառայությունը պարզել է, որ խմբավորման անդամները ներգաղթյալներին օգնել են նաև փաստաթղթերի և օթևանի հարցում։ Նախնական տվյալներով՝ օրական նրանք 100–ից ավելի փախստական են ուղարկել Եվրոպա։

7or.am