Աշխարհ

02.12.2015 23:02


Էրդողանի պատասխանը ՌԴ ՊՆ–ի պնդումներին (տեսանյութ)

Էրդողանի պատասխանը ՌԴ ՊՆ–ի պնդումներին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, ՌԴ Պաշտպանության նախարարությունն այսօր հրավիրված ճեպազրույցում նոր փաստեր և ապացույցներ էր ներկայացրել Սիրիայի և Իրաքի տարածքում գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրների և հովանավորների մասին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը ներգրավված են ԻՊ կողմից գրավված սիրիական նավթահանքերից նավթի անօրինական մատակարարումների համակարգում»,–ասել էր պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։

Ի պատասխան, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային մեղադրել ԻՊ–ից նավթ գնելու մեջ:

Ինչպես հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը, Էրդողանը պնդել է, որ ինքը երբեք գործ չէր բռնի ահաբեկիչների հետ։ Նաև շեշետել է, որ Ռուսաստանը խիստ անհամաչափ է արձագանքում Սու–24–ի խոցման միջադեպին:

Էրդողանը զգուշացրել է, որ եթե Ռուսաստանի ոչ բարեկամական գործողությունները Թուրքիայի հանդեպ շարունակվեն, ապա Անկարան կարող է պատասխան քայլերի դիմել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը