Աշխարհ

02.12.2015 18:13


Վաշինգտոնի ճնշման տակ Անկարան համաձայնել է փակել թուրք–սիրիական սահմանը

Վաշինգտոնի ճնշման տակ Անկարան համաձայնել է փակել թուրք–սիրիական սահմանը

«vesti.ru»–ն հաղորդում է, որ ԱՄՆ–ի ճնշման տակ Թուրքիան համաձայնել է ամբողջությամբ փակել Սիրիայի հետ սահմանը։ Դա կարվի՝ կանխելու նավթի անօրինական տեղափոխումը և ահաբեկիչների տեղաշարժը երկու կողմից էլ։

«Թուրքիան շահագրգռված է դադարեցնել դա»,–ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, Քերրին նշել է, որ մնում է փակել սահմանի 98 կմ–ոց հատվածը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ լիակատար ըմբռնում կա Անկարայի հետ, թե ինչ է պետք անել սահմանը փակելու համար։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անել դա»,–ընդգծել է Քերրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը