«Opportunity»–ն Մարսի վրա «այլմոլորակայինների կրակակետ» է գտել (լուսանկար)
Մարսագնաց «Opportunity»–ն Երկիր նոր լուսանկարներ է ուղարկել։ Դրանցում գմբեթաձև ինչ–որ պատկեր է երևում՝ ուղղանկյուններով, որոնք պատուհաններ կամ հրակնատներ են հիշեցնում։
«Комсомольской правда»–ի փոխանցմամբ՝ դրանք «սարքին» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվող բետոնե երկարժամանակյա կրակակետերի տեսք են հաղորդում։
Վարկածներից մեկի համաձայն՝ «Opportunity»–ն լուսանկարել է խոշոր դիտահորի խուփը, որն ինչ–որ ստորգետնյա հաստատության մուտքն է։ Հնարավոր է՝ ոչ մեծ խառնարանի մոտ գտնվող օբյեկտը պաշտպանում է մարսիական Մարաթոն հովիտը։
Գիտնականները պատրաստվում են մարսագնացին հետ ուղարկել հովիտ՝ նոր մանրամասներ ստանալու խորհրդավոր շինության մասին։
Հայտնի է, որ արևային մարտկոցներով գործող «Opportunity»–ն՝ ՆԱՍԱ տիեզերական գործակալության երկրորդ մարսագնացը, Կարմիր մոլորակի մակերևույթին է իջել 2004թ. հունվարի 25–ին։

7or.am