Աշխարհ

02.12.2015 16:50


ՌԴ ՊՆ. Էրդողանի ընտանիքը նավթի հանցավոր բիզնեսով է զբաղված (տեսանյութեր)

ՌԴ ՊՆ. Էրդողանի ընտանիքը նավթի հանցավոր բիզնեսով է զբաղված (տեսանյութեր)

Քիչ առաջ ավարտվել է ՌԴ Պաշտպանության նախարարության հրավիրած ճեպազրույցը, որի ժամանակ նոր փաստեր և ապացույցներ են ներկայացվել Սիրիայի և Իրաքի տարածքում գործող միջազգային ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրների և հովանավորների մասին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը ներգրավված են ԻՊ կողմից գրավված սիրիական նավթահանքերից նավթի անօրինական մատակարարումների համակարգում»,–հայտարարել է պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։

Ճեպազրույցի ընթացքում նաև լուսանկարներ են ներկայացվել, որտեղ պատկերված է թուրք–սիրիական սահմանին ԻՊ՝ նավթով բեռնված բենզատարների շարասյունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը