Աշխարհ

02.12.2015 16:11


Անպատասխան չի մնա. Չեռնոգորիայի` ՆԱՏՕ-ին անդամակցումը զայրացրել է Ռուսաստանին

Անպատասխան չի մնա. Չեռնոգորիայի` ՆԱՏՕ-ին անդամակցումը զայրացրել է Ռուսաստանին
Չեռնոգորիան (Մոնտենեգրո) ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել։ «Gazeta.ru»-ի փոխանցմամբ` նման որոշում են կայացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում շնորհավորել է Չեռնոգորիային և ասել. «Սա շատ գեղեցիկ դաշինքի սկիզբն է»:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների որոշման համաձայն` Չեռնոգորիային հնարավորություն է տրվում դառնալու ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը: Չեռնոգորիայի` ՆԱՏՕ-ի դաշինք հրավիրվելուն արձագանքել է ռուսական կողմը: «Ria.ru»-ի փոխանցմամբ` ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ընդլայնումը դեպի արևելք Ռուսաստանի կողմից անպատասխան չի մնա։

«Մոսկվան միշտ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի շարունակական էքսպանսիան դեպի արևելք չի կարող չհանգեցնել ռուսական կողմի պատասխան գործողություններին՝ իր անվտանգությունից ելնելով»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Կրելմն այս առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գա:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը